«Հրապարակ». Քաղաքապետարանի աշխատակիցներին ասել են՝ 5 ժամ ուշ կգաք աշխատանքի
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
Երեկ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը, բացառությամբ վարչության պետերի, աշխատանքի է ներկայացել ոչ թե սովորականի պես՝ ժամը 9-ին, այլ՝ 14:00-ին: Պատճառը Տարոն Մարգարյանի երդմնակալությունը, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի՝ այդ արարողությանը մասնակցելու հանգամանքն է եղել։ Քանի որ նման դեպքերում անվտանգության միջոցառումներ են կիրառվում, աշխատակիցներին ասել են՝ մոտ 5 ժամ ուշ կգաք աշխատանքի: Սակայն աշխատանքային կարճ օրվա բացը լրացրել է փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ մոտ 3 ժամանոց ժողով է հրավիրել, դիտողություններ արել, հրահանգել հետայսու աշխատել ավելի բարեխիղճ, ամեն ինչ անել քաղաքապետարանի պատիվը բարձր պահելու համար, իսկ ով չի ցանկանում աշխատել,
դիմում գրի ու հեռանա: Չէ՞ որ Սերժ Սարգսյանն ասել է. «Տարոն ջան, դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես»: Իսկ երբ ասում են՝ Տարոն, նշանակում է՝ քաղաքապետարանն էլ հետն է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը