24-ամյա տղային օգնություն է հարկավոր
Հասարակություն
24-ամյա Սերժ Միքայելյանն օգնության կարիք ունի: Նրա մոտ դեռևս հունվար ամսին հայտնաբերվել է արյան լեյկոզ՝ սուր լեյկոզ մեոլոսարկոմա (լիկիմեա) ախտորոշմամբ, և այժմ անհրաժեշտ է հայրենակիցների օգնությունն՝ արտերկրում անհրաժեշտ բուժում ստանալու համար:
Սերժ Միքայելյանը փետրվարին տեղափոխվել է Գերմանիա և մեկ ամիս բուժում ստացել այնտեղ, այնուհետև կարճ ժամանակ բուժում է ստացել Իսրայելում, այդ երկրում 15 օր քիմիաթերապիայի կուրսեր ստանալուց հետո նորից վերադարձել է Հայաստան:
Այս օրերին նա գտնվում է Արյունաբանական կենտրոնում, որտեղ ստանում է 15 օրյա վերականգնողական բուժում: Սակայն երիտասարդին անհրաժեշտ է տեղափոխել արտերկիր՝ Ֆրանսիա կամ Իսրայել՝ բուժումները շարունակելու նպատակով:
Տղային օգնելու համար ընտանիքը ստիպված է եղել գրավի տակ դնել, այնուհետև վաճառքի հանել բնակարանները: Այս պահին ընտանիքը չունի հնարավորություն՝ երիտասարդին արտերկիր տեղափոխելու և նրա կյանքը փրկելու համար: Ուստի ընտանիքը դիմում է հայրենակիցներն՝ խնդրելով հնարավորինս օգնել Սերժին:
Նրա խնամքին է նաև 3 ամսական փոքրիկը, ով լույս աշխարհ է եկել այն ժամանակ, երբ Սերժը բուժման կուրս էր անցնում Գերմանիայիում:
Ստորև ներկայացնում ենք Սերժ Միքայելյանի հիվանդությանն առնչվող մի շարք փաստաթղթեր:
Փոխանցումները կարելի է կատարել հետևյալ հաշվեհամարներին, որոնք բացված են Սերժի քույրիկի՝ Ինեսսա Միքայելյանի անունով:
SWIFT:ARECAM 22
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ
Ինեսսա Միքայելյան
163058806296 (AMD)
163058806320 (RUR)
163058806304 (USD)
163058806312 (EUR)
Փոխանցում կարելի է կատարել նաև «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի (MasterCard) հաշվեհամարին՝ 5362340000395666, որը բացված է Սերժի մոր՝ Լյուդմիլա Մկրտչյանի անունով։ Իսկ տերմինալի միջոցով փոխանցում կարելի է կատարել 16076003824201 հաշվեհամարին։
Ռուսաստանի մեր հայրենակիցները փոխանցում կարող են կատարել «Սբերբանկ»-ի (MasterCard) հետևյալ հաշվեհամարին՝ 5484400010631501։ Բանկային հաշիվը բացված է Սերժի հոր՝ Կարապետ Միքայելյանի անունով:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը