Ցանկացած հայ երեխա պետք է ուրախ և երախտապարտ լինի, որ ապրում է Հայաստանում. Մխիթարյան (տեսանյութ)
Սպորտ
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը UNICEF Armenia-ի ֆեյսբուքյան ասուլիսին պատասխանել է երեխաների վերաբերյալ հարցերին:
«Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին՝ այս հանդիպման համար։ Շատ հաճելի է լինել այստեղ, լսել երեխաներին, կարծիքներով փոխանակվել, որովհետև նրանք մեր ապագան են եւ փորձում ենք լուծել նրանց բոլոր խնդիրները: Շնորհակալություն ՅՈւՆԻՍԵՖ-ին, որ փորձում է օգնել Հայաստանում կարիքավոր երեխաներին:
Հայաստանում մանկությունն էլ ավելի լավ է: Բոլոր երեխաները ընկերասեր են: Արտասահմանում մի քիչ այլ է` երեխաներն այնքան էլ ընկերական չեն, ուրիշ հետաքրքրություններով են զբաղված: Ես էլ եմ մանկություն ունեցել Ֆրանսիայում, բայց Հայաստանում մանկություն ունենալն ավելի լավ է, ավելի հաճելի, քան այլ երկրներում` անձամբ ինձ համար: Դրա համար՝ ցանկացած հայ երեխա պետք է ուրախ և երախտապարտ լինի, որ ապրում է Հայաստանում»,- նշել է ֆուտբոլիստը:
Ի՞նչ կփոխեիր Հայաստանում, եթե հիմա երեխա լինեիր հարցին ֆուտբոլիստը պատասխանել է.
«Ես հիմա էլ եմ երեխա: Բոլորս էլ մեր ծնողների համար երեխա ենք: Ինչ որ Հայաստանը ունի, կարծում եմ՝ ինչ-որ չափով բավարար է: Չնայած՝ առաջ գնալու և կատարելագործվելու տեղ կա: Կարծում եմ` բոլոր հարցերը ժամանակի ընթացքում կլուծվեն և Հայաստանը կլինի այն Հայաստանը, որը մարդիկ ուզում են տեսնել»:
Մխիթարյանի հարցազրույցը՝ ստորեւ.


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը