Երեք շաբաթում մեկ պատուհանն ապահովե՛լ (տեսանյութ)
Տեսանյութեր
Կառավարության այսօվա՝ հունիսի 15-ի նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց մի շարք գերատեսչությունների ղեկավարների՝ այդ թվում՝ ՏԿԶ, ՀՀ ՊՆ, նախարարներին՝ երեքշաբաթյա ժամկետում երկակի նշանակության ապրանքների, ծածկագրերի ներկրման և արտահանման համար պահանջվող փաստթաթղթաշրջանառությունը հնարավորինս կրճատել. «Քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում շատ կարևոր է երկակի ապրանքների նշանակությունը, ուստի հայտարարում եմ նման ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ փաստթաթղթերում առկա պահանջները կրճատել, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք անկատար են և ոչ հստակ: Պետք է պարզեցնել վարչարարությունը և հանձնարարում եմ համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ ներկայացնել նոր հստակ ձևակերպված առաջարկներ՝ ապահովելով մեկ պատուհանի սկզբունքը»,-ասաց ՀՀ վարչապետը:
Վարչապետը նաև հանձնարարեց այս գործընթացը հնարավորինս արագ իրականացնել և անհրաժեշտության դեպքում համագործակցել «Ռազմավարական կենտրոն» հիմնադրամի հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)