Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Հայաստանի այլընտրանքը. որքանո՞վ է այն իրատեսական

Հրապարակումներ

Մայիսին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի կողմից հնչեցրած առաջարկը՝ Հայաստանում արևային էներգետիկան զարգացնելու վերաբեյալ, պետք է նկատել՝ ՀՀ կառավարության կողմից պատշաճ ուշադրության չարժանացավ: Նույնիսկ քաղաքական ուժերի կողմից այն լիարժեքորեն չընկալվեց, չնայած ԱՄՆ 8 միլիարդանոց առաջարկը, պետք է նկատել՝ ամենևին էլ զուրկ չէր Հայաստանի համար լրջագույն հեռանկարներից. այն, եթե կուզեք, կյանքի կոչվելու դեպքում միանգամայն նոր հորիզոններ է բացելու Հայաստանի զարգացման հարցում՝ միտված լինելու նախևառաջ ապագային. ողջ զարգացած աշխարհն է այսօր անպատմելի միջոցներ ծախսում՝  զարգացնելու էներգիա ստանալու այլընտրանքային տեխնոլոգիաներն ու ազատվելու նավթագազային կախվածությունից:

Հունիսի 14-ին դեսպան Միլսի կողմից 168.am-ին  տրված հարցազրույցում ամերիկյան կողմն, ըստ էության, կրկին շեշտել էր Վաշինգտոնի կողմից Հայաստանին արված շահավետ առաջարկն ու հույս հայտնել Կառավարւթյան հետ կառուցողական երկխոսության: Ամերիկյան կողմն այսպիսով փորձել էր ցույց տալ, որ լիահույս է Հայաստանի հետ էներգետիկ ոլորտում կառուցողական, հեռանկարային համագործակցության հարցում ու դեռևս բաց է թողնում պատուհանը Երևանի առջև: Ինչ խոսք՝ այս հարցազրույցում հնչած շեշտադրումները ձեռք են բերում առանձնահատուկ երանգ ու նշանակություն հատկապես Տաջիկստանի նախագահի՝ Հայաստան կատարած այցի ֆոնին: Ըստ էության՝ դեսպանը փորձում է Հայաստանի զարգացման այլընտրանք առաջարկել՝ տարբեր ԵՏՄ զարգացման ուղուց: Սրան զուգահեռ, Միլսը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել արևմտամետ քաղաքական ուժի համբավ ունեցող ԵԼՔ դաշինքի ղեկավարների հետ, ընդգծել Հայաստանի ժողովրդավարական գործընթացներում դրական մասնակցություն ունենալու՝ ԱՄՆ պատրաստակամությունը: Ակնհայտ է, թե իրականում որը կարող է լինել Միլսի՝ ԵԼՔ-ի ղեկավարների հետ հանդիպման նպատակը. դեսպանն, ըստ էության, փորձում է օգտագործել Հայաստանում Արևմուտքի ունեցած այս քաղաքական լծակը՝ իր կողմից առաջ քաշած գաղափարները քննարկելի ու լսելի դարձնելու ԱԺ-ում, կառավարության ուշադրությունն իր կողմը կենտրոնացնելու համար: Ճիշտ է՝ դժվար թե ԵԼՔ-ն ի վիճակի լինի իրական ազդեցություն ունենալ, ասենք, նույն Կարեն Կարապետյանի կողմից կայացվող որոշումների վրա կամ, առավելևս՝ սպառնալիք դիտարկվել իշխանություններին, սակայն ԱՄՆ ջանքերն այս ուղղությամբ առավել քան խոսուն են. ԱՄՆ-ը կարծես լուրջ է տրամադրված ՀՀ էներգետիկ շուկայում  ներկայացվածություն ունենալու հարցում:

Այսքանից հետո հարց է առաջ գալիս՝ վերջիվերջո ինչպիսի՞ արձագանք կստանա ԱՄՆ առաջարկությունը Հայաստանին: Իհարկե, փաստը, որ այն ՀՀ համար խիստ հեռանկարային ծրագիր է, որը կարող է նույնիսկ հեղափոխական դառնալ մեր երկրի էներգետիկ համակարգի զարգացման տեսանկյունից, անվիճելի է: Միևնույն ժամանակ՝ ակնհայտ է նաև այն, որ Հայաստանի կողմից ԱՄՆ-ին ընդառաջ գնալը ՌԴ կողմից կարող է դիտարկվել որպես սպառնալիք սեփական շահերին.  մեր երկրի նկատմամբ Ռուսաստանի ունեցած կարևորագույն լծակներից մեկն էլ  գազն է, ինչից զրկվել միայն այն բանի համար, որ ասենք ինչ-որ արևային էներգետիկա կարող է Հայաստանի համար ավելի հեռանկարային լինել, Մոսկվայում ոչ ոք չի պատրաստվում. ռուսներն իրականում չեն կարող չգիտակցել, որ ԱՄՆ առաջարկն իրականում հնչում է ոչ այնքան Հայաստանը ծաղկուն երկիր դարձնելու նպատակով, որքան Երևանի  վրա Ռուսաստանի ունեցած ազդեցությունը հնարավորինս թուլացնլու համար՝ թեկուզ երկարաժամկետ կտրվածքով:

Իսկ ինչ վերաբերում է մեր երկրին, ապա անկասկած է, որ տարածաշրջանում ստեղծված բարդագույն այս իրավիճակում, երբ Հայաստանն ընդամենը մեկ խնդիր ունի լուծելու՝ չոչնչանալու, ոչ ճիշտ ուղղությամբ ցանկացած կտրուկ շարժում՝ կարող է մի ողջ պետականություն արժենալ. Հայաստանն այժմ այն վիճակում չէ, որ ֆուտուրիստական գաղափարների մասին մտածի. մենք երբեք  Շվեյցարիա չենք եղել ու դժվար թե տեսանելի ապագայում  էլ դառնանք:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված