Կառավարությունը հավանություն տվեց ռազմական և արտակարգ դրություններ հայտարարելու մասին օրենսդրական կարգավորումներին
Հասարակություն
Կառավարությունը հավանություն տվեց ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերին: Ըստ այդմ, ռազմական դրություն և Արտակարգ դրություն հայտարարելու լիազորությունը վերապահվելու է ՀՀ կառավարությանը:
Գործող օրենքներով այդ գործընթացների հիմք էր սահմանում ՀՀ Նախագահի հրամանագիրը և գործընթացի առաջնային ապահովման ուղղությամբ՝ ՀՀ Նախագահի իրավասությունները: 2015 թ. դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ նշված իրավասությունների ողջ շրջանակը վերապահվել է ՀՀ կառավարությանը, որի արդյունքում օրենքում վերանայումներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել: Օրենսդրական նախաձեռնությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը