Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Թևան Պողոսյանը համակարծիք չէ Դավիթ Հարությունյանի հետ. իսկ ինչի՞ մասին պետք է խոսեր Սվիտլավսկին

Քաղաքական

Այսօր «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտոր Սվիտալսկին անդրադարձավ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառքի բաժանման դեպքերին: Դեսպանի արած արտահայտություններն այնքան էլ լավ չընդունվեցին հայկական կողմում և դարձան բուռն քննարկումների առիթ:

Հիշեցնենք, որ սրա վերաբերյալ կարծիք էր հայտնել նաև Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ով անդրադառնալով Սվիտալսկու հայտարարությանը, նշել էր, որ ներքաղաքական հարցերին միջամտելու Սվիտալսկու փորձը համարում է անթույլատրելի:

Այս հարցի վերաբերյալ արմատապես հակառակ կարծիքն ունի Թևան Պողոսյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության նախկին քարտուղար Թևան Պողոսյանն, անդրադառնալով Պյոտոր Սվիտալսկու հայտարարություններին, ասաց. «Սա նշանակում է՝ Եվրամիությունը շատ է կարևորում Հայաստանի հետ հարաբերությունները և ցանկանում է, որ Հայաստանն ավելի ժողովրդավար լինի: Սվիտալսկուն հրավիրել էին միջոցառման, որը վերաբերում էր ընտրական համակարգին, ինչի՞ մասին պետք է խոսեր դեսպանը: Այդ դեպքում այնտեղի մասնակիցները ինչի՞ մասին են խոսել: Դրա մեջ զարմանալու բան չեմ տեսնում»:

Նրա խոսքով՝ ԵՄ դեսպանի հայտարարությունները պետք է ընդունել որպես գործընկերական կարծիք. «Դեսպանները հենց նրա համար են, որ Եվրամիության կարծիքները հայտնեն: Եթե նա չի փոխանցում Եվրամիության հավաքական կարծիքը, դա արդեն նրանց ներքին խնդիրն է: Բայց եթե դա Եվրամիության տեսակետն է, ապա այն պետք է ընդունել տեսակետ, որի միավորի հետ նույն Հայաստանը ցանկանում է հարաբերություններ ունենալ և պատրաստվում է մի քանի ամսից իրավական մեծ պայմանագիր կնքել: Ի՞նչ է, Հայաստանի ղեկավարները քի՞չ են կարծիք հայտնել Եվրամիությունում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ»,- նշեց նա:

Անդրադառնալով ԿԸՀ-ի կազմը փոխելու հետ կապված Սվիտալսկու հայտարարությանը, Պողոսյանը նշեց. «Սվիտալսկին բարձրաձայնել է շատ ու շատ քաղաքացիների կարծիքը: Ես դրա վերաբերյալ ԱԺ-ում դեռևս մեկ տարի առաջ եմ կարծիք հայտնել, որը շատ նման է Սվիտալսկու ասածին, որ իսկապես կառույցը պետք է վստահություն ներշնչի ՀՀ բնակիչների մոտ»: 

Հարցին՝ արդյոք Սվիտալսկին չէ՞ր փորձում հասարակության վստահությունը պետության նկատմամբ ավելի թուլացնել, Պողոսյանը պատասխանեց.

«Մեր ներքին ինստիտուտների պարտավորությունն է այնպես անել, որ հանրության վստահությունն ունենան: Այսօրվա իրավիճակը պարզելու համար կարելի է հարցում անել, մարդկանց պետք է հարցնել՝ վստահո՞ւմ են ԿԸՀ-ին, և ամեն ինչ պարզ կլինի: Այնպես որ, երբ փաստն ասում են գործընկերական ձևով, դա պետք է գնահատել, ոչ թե դրա դեմ տրամադրվել: Երբ հասարակական կազմակերպությունները, տարբեր քաղաքական ուժերը, բարձրաձայնում են այս հարցերը, բայց դրանք ուշադրություն չեն գրավում իշխանության կողմից, ապա ուրախ պետք է լինենք, որ կա մի ինստիտուտ, որի ասած հայտարարությունները միանգամից գրավում են մեր պետական ինստիտուտների ուշադրությունը: Եթե հանրության բարձրացրած խնդիրներին իշխանությունները միանգամից ուշադրություն դարձնեն, ապա որևէ երկրի ներկայացուցիչ չի կարող այլևս դերակատարություն ունենալ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մեր սխալը պետք չէ բարդել ուրիշի վրա:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենադիտված