ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) 

Բացահայտվել է մի խումբ անձանց մասնակցությամբ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության ավելի քան 30 դեպք

Իրավունք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի աշխատակցի և նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների ու կալանավորված անձանց մասնակցությամբ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության բազմաթիվ դրվագներ: Քննությամբ պարզվել է, որ հիշյալ ՔԿՀ-ի աշխատակից Կարեն Սարգսյանն անօրինական գործարքների մեջ է մտել դատապարտյալների, կալանավորների հետ և կաշառքի դիմաց վերջիններիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարել` նրանց փոխանցելով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված` քրեակատարողական հիմնարկներում արգելված իրեր, այդ թվում բջջային հեռախոսներ, ոգելից խմիչք և թմրամիջոցներ:

24.09.2016թ.-ին՝ հերթափոխն ընդունելիս, Կ. Սարգսյանը Նուբարաշեն ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի աշխատակիցների կողմից բռնվել է նույն հիմնարկի տարածք թմրամիջոց անցկացնելու պահին: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության արդյունքում բացահայտվել են Կ. Սարգսյանի, ինչպես նաև հիշյալ ՔԿՀ-ի դատապարտյալների և կալանավորների կողմից մինչ այդ կատարված հանցագործությունների 30-ից ավելի դեպքեր: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Կ. Սարգսյանը, 07.12.2015թ.-ից մինչև 19.10.2016թ.-ը զբաղեցնելով Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետի պաշտոնը, դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից հնարավոր հանցագործությունները բացահայտելու և դրանց կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, ինքն է հանցավոր արարքներ կատարել` ոտնահարելով պետական ծառայողի պատիվն ու բարի համբավը: Մասնավորապես, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմենակ Դավթյանի միջնորդությամբ, նախապես մշակած սխեմայի համաձայն, Կ. Սարգսյանը 2016 թվականի ընթացքում կաշառքի գործարքներ է իրականացրել նույն հիմնարկի դատապարտյալներ Գևորգ Բադալյանի, Էրիկ Ավագյանի, ինչպես նաև կալանավորներ Ռադիկ Ավետիսյանի և Մհեր Մանուկյանի հետ` ՔԿՀ-ի տարածք անցկացնելով և վերջիններիս փոխանցելով տարբեր տեսակի բջջային հեռախոսներ, լիցքավորիչներ, Wi-Fi սարք, ոգելից խմիչք և այլն: Ընդ որում, յուրաքանչյուր գործարքի դիմաց Կ. Սարգսյանը դատապարտյալների ու կալանավորների հարազատներից ստացել է կաշառք:

Կաշառք ստանալու մի քանի հաջողված փորձերից հետո, անազնիվ եղանակով հարստանալու նպատակով, Կ. Սարգսյանը, այս անգամ արդեն 30.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց համաձայնվել է օժանդակել կալանավորների կողմից խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն:

Այսպես, ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ կալանավոր Մհեր Մանուկյանը մեկ այլ կալանավոր Ռադիկ Ավետիսյանի հետ նախնական համաձայնությամբ, իրենց գործածման համար ապօրինի թմրամիջոց ձեռք բերելուն օժանդակելու խնդրանքով դիմել են ցմահ ազատազրկման դատապարտված Գևորգ Բադալյանին, ով, իր հերթին, դարձյալ Արմենակ Դավթյանի միջնորդությամբ, հիշյալ հարցի շուրջ համաձայնության է եկել Կ. Սարգսյանի հետ: Այդ նպատակով, նախապես ծրագրած պլանի համաձայն, կալանավորները դիմել են իրենց ծանոթ Ֆեդյա Նաջարյանին, ով վերջիններիս հարազատների միջոցով Կ. Սարգսյանին կաշառքի դիմաց փոխանցել է խոշոր չափերով մարիխուանա տեսակի և զգալի չափերով բուպրենորֆին տեսակի թմրամիջոցներ` դրանք նախապես թաքցնելով բջջային հեռախոսների 3 լիցքավորիչ սարքերի մեջ: Սակայն երբ Կ. Սարգսյանը փորձել է դրանք անցկացնել Նուբարաշեն ՔԿՀ տարածք, նրա հանցավոր արարքը կանխվել է նույն հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցների կողմից: Արդյունքում դատապարտյալներին, իրենց կամքից անկախ հանգամանքներով, չի հաջողվել ավարտին հասցնել հանցագործությունը, այն է` ապօրինի ձեռք բերել խոշոր չափերով թմրամիջոցը:

Այսպիսով, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա մեղադրանքներ են առաջադրվել՝

​ Կարեն Սարգսյանին` 1 դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 9 դրվագով 311-րդ հոդվածի 2-րդ մասով

​ Արմենակ Դավթյանին` 1 դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 9 դրվագով 313-րդ հոդվածի 1-ին մասով

​ Գևորգ Բադալյանին` - 1 դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, հինգ դրվագով 312-րդ հոդվածի 1-ին մասով և երեք դրվագով 38-312-րդ հոդվածի 1-ին մասով

​  Մհեր Մանուկյանին՝ - ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ինչպես նաև 312-րդ հոդվածի 1-ին մասով

​ Ֆեդյա Նաջարյանին՝ - ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև 38-312-րդ հոդվածի 1-ին մասով

​ Էրիկ Ավագյանին՝ – ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:

Կարեն Սարգսյանի և Ֆեդյա Նաջարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Վերը նշված վեց մեղադրյալների վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքնությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Հանցագործությունների մասնակից Ռադիկ Ավետիսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները
Ամենադիտված