Լոռու մարզում բախվել են KAВЗ ավտոբուսը և Chrisler-ը. վերջինը գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է Դեբեդ գետի ափին. կան վիրավորներ (լուսանկարներ)
Հասարակություն
Այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ՝ 59-ամյա Տրդատ Կիրակոսյանը իր վարած Chrisler մակնիշի 34 QC 567 համարանիշի ավտոմեքենայով Լոռու մարզի արդեն հանրահայտ դարձած Ախթալայի կամրջի մոտ բախվել է Ախթալայի բնակիչ՝ 64-ամյա Սեյրան Սարգսյանի վարած անձնական օգտագործման KAВЗ մակնիշի 38 UՏ 721 համարանիշի մարդատար ավտոբուսին։
Ինչպես հայտնում է աղբյուրը, բախումից հետո Chrisler-ը բախվել է արգելապատնեշին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Դեբեդ գետի ափին։
Վթարի հետևանքով Chrisler-ի 2 ուղևորուհիներ մարմնական վնասվածքներով դեպքի վայր ժամանած Ալավերդու շտապօգնության բրիգադի կողմից տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնը։
Վիրավորներ՝ 59-ամյա Հոռոմսիմ Կիրակոսյաը և 51-ամյա Վերա Խումարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ հրաժարվել են հոսպիտալացումից:
Մանրամասները՝ Shamshyan.com-ում


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը