Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր ԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի մեկնումը քաղաքական սկանդալ է առաջացրել Հունաստանում Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները Դավիթ Խուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ Առաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ ՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները 

Սիրիական մամուլը հրապարակել է ԼՂ հակամարտության մասին դեսպան Փոլադյանի հոդվածը

Արցախ

Սիրիական պարբերականներում լույս է տեսել Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ» արաբերեն ծավալուն հոդվածը: Այս մասին տեղեկացրին Սիրիայում ՀՀ դեսպանությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Արաբամահմեդական աշխարհում Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը հակազդելու նատակով՝ սիրիական «Ալ-Վատան», «Ալ-Ազմինե» և այլ պարբերականներում լույս է տեսել Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արշակ Փոլադյանի՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ» վերնագրով արաբերեն լեզվով ծավալուն հոդվածը:

«Ալ-Վատան» օրաթերթը և «Ալ-Ազմինե» էլեկտրոնային ամսագիրը Սիրիայում ընթերցողների ամենամեծ լսարան ունեցող լրատվամիջոցներից են և սկզբնաղբյուր են հադիսանում սիրիական մյուս ԶԼՄ-ների համար: Երկուսն էլ պարբերանար հրապարակում են հայանպաստ հոդվածներ և նյութեր: Մայիսի 28-ին առաջին հանրապետության 99-րդ տարեդարձի առիթով «Ալ-Վատան» պարբերականն իր ընթերցողին է ներկայացրել դեսպան Փոլադյանի «Հայաստանի Առաջին Հանրապետությունը 1918-1922թթ.» խորագրով հոդվածը: Հունիսի 8-ին «Ալ-Ազմինեում» լույս է տեսել դեսպան Ա. Փոլադյանի «Հայկական Հարցի մասին» վերնագրով հոդվածը :

Հեղինակը, աղբյուրագիտական տվյալների հենքի վրա, համապարփակ կերպով ներկայացնում է ղարաբաղյան հակամարտության էությունը: Հոդվածում ներկայացվում է նաև Արցախի պատմությունը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև խորհրդայնացման շրջան, երբ Արցախի ժողովրդի կամքին հակառակ՝ խորհրդային ինշխանությունները որոշում կայացրին երկրամասը մտցնել նորաստեղծ ադրբեջանական խորհրդային հանրապետության կազմի մեջ: Հիմնվելով պատմական աղբյուրների վրա, հեղինակը բացահայտում է այս որոշման հիմքում պատմական արդարության բացակայությունը և արաբախոս ընթերցողին համոզիչ փաստարկներ ներկայացնում, որ Արցախը մշտապես եղել է Հայաստանի պատմական անբաժան մասը և պատմական, աշխարհագրական, մշակութային և էթնիկ ընդհանրություն չի ունեցել Ադրբեջանի հետ:

Հեղինակը, իրավամբ, ընդգծում է, որ ղարաբաղյան հակամարտությունը դարերի ընթացքում իր պատմական հողերի վրա ապրող խաղաղ մի ժողովրդի կողոպտված իրավունքների պատմություն է: Մի ժողովուրդ, որը պայքարել է իր արդարացի իրավունքի, ազատության, ստեղծագործելու, արժանապատիվ կյանքի, և «այս արևի տակ» իր տեղն ու դերն ունենալու համար:

Այնուհետև, հոդված նկարագրվում է Արցախի պատմության ժամանակակից շրջանը՝ սկսած արցախյան շարժման մեկնարկից և Ղարաբաղի բնակչության դեմ ադրբեջանական իշխանությունների հանցավոր գործողություններից մինչև Արցախի հաղթական գոյամարտը և հրադադարի համաձայնագրերը:

Հեղինակը մերկացնում է Մինսկի խմբի կողմից միջնորդված խաղաղ բանակցություններում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը՝ շեշտելով, որ Ադրբեջանի համար բնականոն վիճակ է դարձել նախագահական գագաթաժողովներից կամ նախարարների մակարդակով բանակցություններից հետո հակասական և իրականությունը խեղաթյուրող հայտարարություններով հանդես գալն ու Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծի երկայնքով լարված իրավիճակ ստեղծելը:

Հոդվածում ներկայացվում է թե ինչպես են ադրբեջանական իշանությունները տարիներ շարունակ ջանում աղավաղել հակամարտության էությունը և ներկայացնել այն որպես մահմեդական ադրբեջանցիների դեմ քրիստոնյա հայերի ագրեսիա՝ այս կերպ փորձելով կորզել արաբամահմեդական աշխարհի կարեկցանքն ու քաղաքական աջակցությունը ՄԱԿ-ում, Իսլամական համագործակցության կազմակերպությունում և միջազգային այլ հարթակներում:

Դեսպան Ա. Փոլադյանն արաբական լայն լսարանին է ներկայացնում 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան Արցախի դեմ, ինչպես նաև Հայաստանի բարձրագույն ղեկավարության պաշտոնական արձագանքն Ադրբեջանի ուխտադրուժ հարձակման կապակցությամբ:

Ապա հոդվածի հեղինակը նշում է, որ տասնամյակների ընթացքում սեփական ժողովրդի գիտակցության մեջ հայատյացության սերմանումը և մի ամբողջ ազգի՝ հայ ժողովրդին որպես ահաբեկիչ ներկայացնելը միանշանակ խոսում է այն մասին, որ ադրբեջանական իշխող շրջանակների մոտ բացակայում է ղարաբաղյան հակամարտությանը խաղաղ և արդար լուծում տալու պատրաստակամությունը:

ԼՂ հակամարտության մասին սիրիական մամուլի հրապարակումները տարածել է նաև լիբանանյան «Ազդակ Արաբիկ» լրատվական կայքէջը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասերԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի մեկնումը քաղաքական սկանդալ է առաջացրել ՀունաստանումՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԱլիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերԻսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրություններըԴավիթ Խուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՀետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ ԿիևինԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱԱրամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալԱռաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվիՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերություններըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտԱդրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ԱբովյանԿանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձըՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն ԵրևանումՌուսաստանը չի բացառում ռուսական դիզելային վառելիքի ԱՄՆ մատակարարման հետ կապված դժվարությունները. ԴմիտրիևԼավրովը ժամանել է ԲաքուԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԿարող եմ ամենահիմար բաներն ասել, ու դուք կծափահարեք. ԹրամփՍեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ, ուսումնասիրել «Արփա–Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքը Պալասիո Դոմինգոն Հայաստանում էՌուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՌԴ-ից դիզելային վառելիք գնելու պայմանավորվածության արդյունքը կասկածելի է. ՄելոնիՔննարկում՝ Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության և քաղաքական հետապնդումների մասին. ՍուրենյանցՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասինՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումԼուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանԱլեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հերթական տիտղոսն է նվաճելՏԻՄ ընտրությունների պատճառով մաթեմատիկայի միասնական քննությունը կանցկացվի հոկտեմբերի 27-ինԼիոնից Ստամբուլ թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվելԵՄ-ն ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի գործի վերաբերյալ բարձրացված հարցերըՓաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը հանդիպել ենԹուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները կմասնակցե՞ն Երևանում կայանալիք COP17-ին․ ՀՀ ԱԳՆ-ն կրկին խուսափել է հստակ պատասխանիցՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր«Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄԱրտաշատում «ՎԱՆ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել էՊեսկովը նշել է, որ Պուտինի և Թրամփի միջև հանդիպման մասին դեռևս համաձայնություն չկաԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվըՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասինՀունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներՀայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրըՈւկրաինան Ուիթքոֆին և Քուշներին հրավիրել է Եվրոպայում կայանալիք հանդիպմանCOP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամՊեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համարՖիդանը կներկայացնի Թուրքիան հոկտեմբերի 15-ին Բաքվում կայանալիք CICA գագաթնաժողովում
Ամենադիտված