ԱՄՆ-ում 12-ամյա աղջիկն օգնել է մայրիկին լույս աշխարհ բերել կրտսեր եղբորը
Այլ
ԱՄՆ Միսսիսիպի նահանգում բնակվող 12-ամյա Ջեյսի Դելապենան այնքան է ցանկացել տեսնել իր կրտսեր եղբոր ծնունդը, որ ոչ միայն ներկա է գտնվել ծննադաբերերությանը, այլև օգնել է իր մայրիկին լույս աշխարհ բերել որդուն:
Ինչպես գրում է Boredpanda.com-ը, մոր` Դեբեի խոսքով` իրենց դուստրը ցանկացել էր ներկա գտնվել նաև 18 ամիս լույս աշխարհ եկած եղբոր ծնվելուն, սակայն այն ժամանակ ծնողները թույլ չեն տվել: Այս անգամ նրանք ընդառաջել են` մտածելով, որ դա դստեր համար լավ փորձառություն կլինի:
Փոքրիկ ամերիկուհու տարատեսակ զգացմունքները պատկերող լուսանկարները տարածվել են համացանցում` հիացմունքի առարկա դառնալով օգտատերերի շրջանում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը