«Որոնվում են». ԱՄՆ-ում փակցված են Էրդողանի թիկնազորի անդամների նկարները
Թուրքիա
Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի անդամներն ԱՄՆ-ում հետախուզման մեջ են: Ամերիկյան լրատվամիջոցները հեղեղված են նրանց լուսանկարներով հրապարակումներով. երկրում տարածվել են պաստառներ թիկնազորի անդամների նկարներով և «Որոնվում են» գրությամբ:
Նման պաստառ փակցված է եղել այն մամուլի սրահում, որտեղ հունիսի 15-ին Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը և ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հայտարարեցին, որ մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած՝ Էրդողանի կողմնակից խմբի 12 անդամի ձերբակալության հրաման է տրվել:
«Ինչպես ավելի վաղ հայտնել եմ արդեն, դատապարտում եմ այս հարձակումը: Դա հակասում է մեր արժեքներին, քանի որ հարձակում էր ամերիկացիների հիմնարար իրավունքների կատարման դեմ: Մենք կոչված ենք պաշտպանելու և պահպանելու այդ իրավունքները», - ասել էր Վաշինգտոնի քաղաքապետը՝ ավելացնելով, որ ցանկանում են հստակեցնել իրենց դիրքորոշումը:
Կարդացեք նաև՝ Ինչքանո՞վ Էրդողանը կապ ունի Վաշինգտոնում հայ ցուցարարների վրա հարձակման գործում


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)