Հայաստանն ու Ռուսաստանը կարողացել են կանխել բանկերի վրա պլանավորված կիբերհարձակումները
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը գնահատել է ՀԱՊԿ ենթակառուցվածքներին հասցված կիբերհարձակման հասցրած վնասները:
Ըստ պաշտոնյայի՝ ՀԱՊԿ անդամ երկրներին հաջողվել է այդ խոշոր կիբերհարձակման արդյունքում շատ լուրջ վնասներ չկրել՝ ինչի համար ՌԴ պաշտոնյան կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան կառույցների փոխգործակցությունը:
«Մասնավորապես, Հայաստանի հետ համագործակցության շնորհիվ կանխվել են մի շարք բանկերում պլանավորված կիբերհարձակումները», - այս մասին, ինչպես հաղորդում է rusarminfo.ru-ն, ասել է Նիկոլայ Պատրուշեւը՝ ՀՀ ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում:
Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ համակարգող խորհրդատվական կենտրոնը մշակում է նման արտակարգ իրավիճակների համար անհրաժեշտ արագ արձագանքման մեխանիզմներ:


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա