Norway Chess-2017. Արոնյանը ոչ-ոքի խաղաց վերջին տուրում
Սպորտ
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվող «Norway Chess» շախմատային գերմցաշարի վերջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ն ներկայացնող Ուեսլի Սոյի հետ:
Պարտիան ավարտվեց 59-րդ քայլում: Ներկա պահին Արոնյանը 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Նրան հետապնդող Հիկարու Նակամուրան (4) ուժերը չափում է Ֆաբիանո Կարուանայի հետ: Այդ պարտիայից հետո պարզ կդառնա մրցաշարի հաղթողի անունը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը