Արտաշես Հարությունյանցը` «Ռոստով»-ի նախագահ
Սպորտ
Ռուսական «Ռոստով»-ում տեղի են ունեցել փոփոխություններ: Ակումբի նախագահ է նշանակվել Արտաշես Հարությունյանցը, իսկ մարզական տնօրեն` Ալեքսեյ Ռիսկինը:
«Մանկուց հանդիսանում եմ մեր ակումբի երկրպագուն: Արդեն կես տարի թիմում եմ, գիտեմ ակումբի բոլոր խնդիրների մասին և անտարբեր չեմ ակումբի ճակատագրի նկատմամբ: Ներկա պահին ակումբում հավաքված է համախոհների թիմ: Ամեն ինչ անում ենք մարտունակ թիմ ստեղծելու համար»,-Հարությունյանցի խոսքը մեջբերում է ակումբի կայքը:
Նշենք, որ Արտաշես Հարությունյանցը «Ռոստով»-ի տնօրենների խորհրդի անդամ է, «Հարավային Կապիտալ» ընկերության սեփականատեր, Ռոստովի մարզի Օրենսդիր ժողովի պատգամավոր է:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը