«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է Ռոնալդուի համար ահռելի գումար վճարել
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ցանկանում է լքել մադրիդյան թիմը:
Cadena Cope-ի համաձայն՝ պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը իսպանական ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված են անգլիական, ֆրանսիական ու չինական ակումբները:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, ՊՍԺ-ն և «Մոնակո»-ն պատրաստ են Ռոնալդուի համար վճարել 180 մլն եվրո, այն դեպքում, երբ ֆուտբոլիստի հրաժարագինը 1 մլրդ է:
Ռոնալդուն «Ռեալ»-ից ցանկանում է հեռանալ հարկեր չվճարելու մեջ մեղադրվելու համար:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը