Ավելի քան 50 հազար երկրպագու մարզադաշտից կհետևի Կոնֆեդերացիաների գավաթի բացման խաղին
Սպորտ
Ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի մրցաշարի բացման Ռուսաստան-Նոր Զելանդիա խաղին մարզադաշտից կհետևի ավելի քան 50 հազար երկրպագու: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է «Ռուսաստան-2018» կազմակերպչական հանձնաժողովի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինը:
«Այս պահին վաճառքի համար շուրջ 5 հազար տոմս է մնացել»,- ասել է նա:
«Ռուսաստան-Նոր Զելանդիա» հանդիպումը կկայանա հունիսի 17-ին, Երևանի ժամանակով ժամը 19:00-ին, «Սանկտ-Պետերբուրգ» մարզադաշտում: Մրցաշարի բացման արարողությունը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17:00-ին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը