Գնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կա Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը գործուղվում են Թբիլիսի Հայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿ Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին․ 22-ամյա որդուն բանակ զորակոչելու հարցը հասել է դատարան Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է ռեկորդին Երևանի ենթակայանի հրդեհի հետ կապված ուշագրավ հետք․ Պետրոսյանը հրապարակել է 1969 թվականի տրանսֆորմատորի լուսանկարը 28 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզում Ձևի համար խաղաղություն է հաստատվել, ամենափոքր պատրվակից պատերազմ կսկսվի Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը Երեկ բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան Գեղամյան Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քննչական խումբ է ձևավորվել 

Վերապրելով «Հարսնաքար»-ը. սպանությունից անցել է 5 տարի

Հասարակություն

2012 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 23։00-ին, այն ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում վերջինիս թիկնազորի անդամներն ու ռեստորանի անվտանգության աշխատակիցները դաժան ծեծի էին ենթարկել ռազմական բժիշկներ Վահե Ավետյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արտակ Բայադյանին։ Առավել ծանր վիճակում գտնվող՝ ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքի վարիչ Վահե Ավետյանը տեղափոխվել էր Մուրացանի զինվորական հոսպիտալ և գիշերը ենթարկվել գանգուղեղի վիրահատության։ Բժիշկները նրա վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր: Դաժան միջադեպի վերաբերյալ առաջին տեղեկությունը հրապարակեց ԼՈւՐԵՐ.com-ը, այսօր էլ` դեպքից 5 տարի անց, ներկայացնում ենք, թե ինչու և ինչպես տեղի ունեցավ ողբերգությունը:

ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքի վարիչ, մայոր Վահե Ավետյանն ու նրա 4 ընկերները հունիսի 17-ին այցելել են «Հարսնաքար» ռեստորանային համալիր։ Վահե Ավետյանը եղել է սպորտային համազգեստով, անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել նրան ներս մտնել՝ պատճաշ հագնված չլինելու պատճառաբանությամբ: Զինվորական բժիշկը հեռացել է, զգեստափոխվել և կրկին վերադարձել է ռեստորան: Միջադեպը տեղի է ունեցել մատուցողի և երիտասարդների միջև, ինչին միջամտել են անվտանգության աշխատակիցները:

Շրջանառվում էին լուրեր, որ անվտանգության աշխատակիցները միջադեպի առնչությամբ խոսել են ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի հետ, ով հրահանգել է «դաստիարակել» երիտասարդներին։

Հունիսի 18-ի գիշերը Վահե Ավետյանը կրկին ենթարկեց վիրահատության:

Հունիսի 19-ին Lurer.com-ին հաջողվեց պարզել, որ ծեծի ենթարկողներից մեկը Գարիկ Մարգարյանն է։ Վերջինիս նկարի և մի քանի տեսանյութերի համադրումից պարզ դարձավ, որ նա Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է։

Միայն հունիսի 20-ին՝ դեպքից 3 օր անց, սկսվեցին ձերբակալությունները։ Ձերբակալվեց միջադեպի գլխավոր մեղավորը՝ Գարիկ Մարգարյանը։ Այնուհետև Ոստիկանությունից հայտնեցին, որ ձերբակալվել են նաև «Հարսնաքար» ռեստորանի մատուցողն ու մենեջերը։

 Հունիսի 20-ի երեկոյան կար 6 ձերբակալված:

Հունիսի 21-ին ձերբակալվածների թիվն արդեն 7-ն էր։ 

Հունիսի 22-ին համացանցում հայտնվեց առաջին տեսանյութը, որտեղ հստակ երևում է, որ ռազմական բժիշկներին ծեծի ենթարկած Գարիկ Մարգարյանը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է։ Այս փաստը հաստատող ևս մեկ տեսանյութ էլ հրապարակվեց հունիսի 26-ին։

 

Հունիսի 29-ին, այդպես էլ ուշքի չգալով, Վահե Ավետյանը մահացավ։ Վահեի մահը առաջացրեց հանրային բողոքի ու ցասման մեծ ալիք:

Վահեի հուղարկավորությունը տեղի ունեցավ հուլիսի 2-ին։ Հուղարկավորությանը ներկա էին հազարավոր քաղաքացիներ, սպաներ, մտավորականներ, որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Նույն օրը Վահե Ավետյանի հուղարկավորության կազմակերպման հանրային հանձնաժողովի կողմից կազմակերպվեց երթ դեպի դատախազություն, որին մասնակցեցին բազմաթիվ քաղաքացիներ:

 

Տեղի տալով հանրային ճնշմանը՝ հուլիսի 3-ին Հայրապետյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ հայտնում էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:

Օգոստոսի 23-ին «Հարսնաքարի» գործն ուղարկվում է դատարան, իսկ սեպտեմբերի 13-ին եղավ գործով առաջին դատավարությունը։

Դատավարության ընթացքից երկար ժամանակ անց դատարանում ցուցմունք տալու համար անսպասելիորեն գալիս է Ռուբեն Հայրապետյանը։ «Եթե ես այնտեղ լինեի, նման բան չէր լինի»,-իր ցուցմունքում ասում է Ռուբեն Հայրապետյանը։

Վահեի մահը առիթ դարձավ հասարակական նոր ընդվզումների, որի արդյունքում ձևավորվել է հանրային պահանջ՝ վերացնել հանրապետությունում տիրող ամենաթողության ու անպատժելիության մթնոլորտը:

Ուշադրություն: հրապարակումն ամբողջությամբ չի ներկայացնում տեղի ունեցածը, այլ մանրամասների ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղմամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Politico. ԵՄ կուսակցությունը սկսում է անհատական ​​անդամակցություններ վաճառել տարեկան 20 եվրոյովԳնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կաՈւկրաինայում տղամարդը խուսափել է զորակոչից՝ պարապլանով թռչելով դեպի ՄոլդովաՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՎահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը գործուղվում են ԹբիլիսիՀայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿԳասպարյանը դատի է տվել ՊՆ-ին․ 22-ամյա որդուն բանակ զորակոչելու հարցը հասել է դատարանՄեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է ռեկորդինԵրևանի ենթակայանի հրդեհի հետ կապված ուշագրավ հետք․ Պետրոսյանը հրապարակել է 1969 թվականի տրանսֆորմատորի լուսանկարըՀունգարիայի վարչապետը զրկվել է անձեռնմխելիությունից28 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզումՁևի համար խաղաղություն է հաստատվել, ամենափոքր պատրվակից պատերազմ կսկսվիԳերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունըԵրեկ բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան ԳեղամյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քննչական խումբ է ձևավորվելՏավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամասՄիջազգային կոալիցիան Իրաքում գտնվող ռազմական բազաները հանձնել է երկրի կառավարությանըՀայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինիՉի կարելի տգիտության քարոզ անել՝ անգործությունը հիմնավորելու համար․ Տարոն ՍիմոնյանԲաքվում հայ գերիների «դատավարության» նպատակը ՀՀ դեմ հետագայում իրավական գործընթացներ սկսելն էՄարիա Զախարովա․ «Արևմուտքը հետևողականորեն ոչնչացնում է լրատվամիջոցների բազմակարծությունն ու խոսքի ազատությունը»ԵՄ-ն մտադիր է դիտորդի կարգավիճակով միանալ Սաուդյան Արաբիայի կոալիցիային՝ ընդդեմ հութիներիՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս ՊետրոսյանՉեմ տեսել, որ բանակցություններ վարվեն ու պատանդներ լինեն․ Հրայր ՊալյանԱդրբեջանի թիրախը Հայաստանն է, որ հետո մեղադրեն, թե ՀՀ-ն հանցագործություն է խթանել. ՍիմոնյանԿաթողիկոսը չպիտի՛ հեռանա․ ՔՊ-ին տված քվեն Կաթողիկոսի հեռացման մանդա՞տ էԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը. ԱՆ-ի խորհուրդներըՉենք կարող խոսել տևական խաղաղության մասին, երբ ունենք պատանդներ. Աննա ՄելիքյանՈղբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրաՊետդեպարտամենտը զգուշացրել է Մեծ Բրիտանիայում գտնվող ամերիկյան օբյեկտների համար բարձր ռիսկի մասինՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են 3 անձիԴոնեցկում հարձակման հետևանքով հիվանդանոց է վնասվել․ 4 մարդ է տուժել, այդ թվում՝ 3 երեխաՈւկրաինայի վարչապետը կարծում է, որ ձմեռը դժվար է լինելու երկրի համարՔիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՀովսեփյանՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 28-ի դրությամբԾնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխանFranceinfo. Ֆրանսիան 2022 թվականից ի վեր մարզել է 22,000 ուկրաինացի զինվորականների#ՈՒՂԻՂ․ «Երեք տարի բանտում. Խաղաղությունն ու հայ գերիները» թեմայով քննարկումԿառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններումԺամանցային համերգը սխալ էր, ներողություն ենք խնդրում. Առաջին ալիքԿալլասը պահանջելու է, որ ԵՄ երկրները Կիևին փոխանցեն Patriot հրթիռներԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԵրեք երեխա և կին տուժել են Վորոնեժի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է 254 ԱԹՍ-ի խոցման մասինԻնդոնեզիայում նավաբեկության հետևանքով զոհերի թիվը հասել է 66-իՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտներըՆեթանյահուն հանձնարարել է Էրդողանի դեմ հայց նախապատրաստել Միջազգային քրեական դատարանումPolitico. ԵՄ-ն աշխատում է Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցության ճանապարհային քարտեզների վրաՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղությունՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումԻսրայելում ձերբակալել են 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդուն
Ամենադիտված