Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը 9-րդն է Եվրոպայի առաջնությունում
Սպորտ
Կիեւում ավարտվեց ջրացատկի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը Վլադիմիր Հարությունյանը 10 մետր աշտարակացատկում 382.90 միավորով զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը։ Այս մասին տեղեկանցում է ՀԱՕԿ-ի կայքը:
Այս մրցաձեւում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լեւ Սարգսյանին չէր հաջողվել մտնել եզրափակիչ։
Աշխարհամասի առաջնությունում Հայաստանը ներկայացրին Լեւ Սարգսյանը, Ազատ եւ Վլադիմիր Հարությունյանները։
Ավելի վաղ Հարությունյան եղբայրները սինքրոն ցատկում 6-րդ տեղն էին զբաղեցրել։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը