Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. 48-ամյա որդին կասկածվում է 72-ամյա մորը մալուխով խեղդամահ անելու մեջ
Հասարակություն
Երեկ՝ հունիսի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 20։40-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղում տներից մեկում կնոջ դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի Կենտրոն թաղամասի 5-րդ փողոցի 11 տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 72-ամյա Գրետա Սահակյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ Գ. Սահակյանը խեղդամահ է եղել։
Սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մարտունու բաժին են բերման ենթարկել նույն հասցեի բնակիչ՝ 48-ամյա Հովհաննես Սահակյանին, ով կասկածվում է իր մորը՝ Գ. Սահակյանին, մալուխով խեղդամահ անլու մեջ։
Մանրամասն՝ shamshyan.com-ում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը