Միհրանը բացարձակ որևէ առնչություն չի ունեցել Մոսկվայում տեղի ունեցած սկանդալի հետ. Կարեն Գիլոյան
Սպորտ
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը ոչ մի առնչություն չունի Մոսկվայում տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը:
«Ռուսական կայքերը գրեցին, թե իբր Միհրան Հարությունյանը կրակոցների հետ կապված միջադեպի մասնակից է եղել:
Զրուցել ենք, Միհրանը բացարձակ որևէ առնչություն չի ունեցել այդ միջադեպի հետ: Պարզապես նրա մեքենան եղել է այդ նույն ավտոսպասարկման կենտրոնում` նորոգելու համար: Մեր մարզիկն այնտեղ չի եղել: Ուղղակի ոստիկանները ստուգել են մեքենաները, որոնցից մեկը եղել է Միհրանի մեքենան: Նրա հետ անձամբ եմ զրուցել:
Միհրանը շարունակում է ապաքինվել: Ուսի փոքրիկ վնասվածք ունի, որը պետք է բուժել: Նրան սպասում ենք հավաքականում»,-ասաց Կարեն Գիլոյանը:
Ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արսեն Ջուլֆալականն էլ, անդրադառնալով մարզիկին, նշեց.
«Միհրան Հարությունյանը բարձրակարգ ըմբիշ է: Նա հավաքականի լիարժեք անդամ է, մնում է՝ կազդուրվի և գա շարունակի մարզումները»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը