Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ին Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում Երևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն է Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Կիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո Զելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համար 

Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի...

Հրապարակումներ

Հույսը, թե հայկական կողմին ու միջազգային հանրությանն ինչ-որ կերպ կհաջողվի ստիպել Ադրբեջանին՝ հետ կանգնելու հերթական արկածախնդրության գնալու մտքից, կարծես չի արդարացվում: Ու չնայած եռանախագահները ջանք ու եռանդ չեն խնայում Ալիևի գլուխը մտցնելու, որ խաղաղությանն այլընտրանք լինել ուղղակի չի կարող ու հատուկ այդ նպատակով նույնիսկ Բաքու էլ էին այցելել, սակայն դատելով Ադրբեջանից եկող արձագանքներից ու այնտեղից լսվող մոլեգին հռետորաբանությունից՝ Բաքուն վերջնակնապես լկտիացել է: Այսպիսով՝ ի՞նչ է կատարվում արցախյան հարցում:

Գլոբալ առումով կատարվում է հետևյալը. Ալիևը, հույսը կորցնելով Մոսկվայից ու միևնույն ժամանակ ստանալով Արևմուտքի աջակցությունը՝ փորձում է ռուսներին փաստի առաջ կանգնեցնել, եթե կուզեք պատժել՝ գնալով մի քայլի, որը կարող է իսկական պայթող վառոդի տակառի դեր խաղալ ողջ տարածաշրջանում՝ հօդս ցնդեցնելով Անդրկովկասում Կրեմլի ունեցած բոլոր պլանները: Իր այդ ձգտման մեջ, ինչպես նշեցինք, ազերի ղեկավարը միայնակ չէ. Ռուսաստանին յուրատեսակ շանտաժի ենթարկելու պրակտիկան այսօր բնորոշ է հատկապես Արևմուտքին, որի խամաճիկի դերում հանդես եկող Թուրքիան Անդրկովկասում իր հենարանը դարձած Ադրբեջանի միջոցով փորձում է ամեն կերպ ապակայունություն սերմանել ողջ Անդրկովկասում: Ի դեպ՝ լայնամասշտաբ զորավարժությունների ֆոնին Ալիևի օգնական Հասանովի վերջին հայտարարությունը, որով ադրբեջանցի պաշտոնյան վերահաստատել է Բաքվի մաքսիմալիստական կեցվածքն ու, ըստ էության, «սուր ճոճել» Երևանի դեմ, հաստատում են այն մտավախությունները, որ Բրայզայի հնչեցրած վերջին առաջարկները, որոնք Լուկաշենկոյի բերանով արդեն հասցրել է մերժել Կրեմլը, չէին կարող անհետևանք մնալ. հայկական կողմի նոր զոհերն ասվածի լիարժեք ապացույցն են:

Մեկ բան, սակայն, հստակ է՝ Ադրբեջանի հռետորաբանության  ագրեսիվացումը, սահմանային իրավիճակի սրացումները, անխուսափելի թվացող պատերազմի շունչը ոչ մի կերպ չի կարելի Բաքվի կամայականության արդյունք համարել. սա աշխարհաքաղաքական ուժերի միջև արցախյան խնդրի շուրջ  կոնսենսուսի չգոյության արդյունք է, շահերի բախման հետևանք: Ռուսաստանը, հստակ վտանգ զգալով, փորձում է հնարավորինս զսպել Վաշինգտոնին՝ ամրապնդելու դիրքերը արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ դրա համար օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները (ի դեպ՝ ռուս-ադրբեջանական այլևս անցյալում մնացած բարեկամական հարաբերություններն, երբ Մոսկվան փորձում էր ամեն կերպ սիրաշահել Բաքվին ու նրան պոկել Արևմուտքի գրկից, ոչ այլ ինչ էին, եթե ոչ ՌԴ կողմից ԱՄՆ շահերին հարված հասցնելու ձախողված փորձ: Փորձ, որն իրականում կարող էր ռուսների համար իսկական ողբերգության վերածվել ու դուրս հրել այդ երկիրը ողջ տարածաշրջանից): Արևմուտքն էլ իր հերթին փորձելով ճնշում գործադրել Կրեմլի վրա, ջանում է Անդրիկովկասում մեծ ու արյունալի պատերազմի սպառնալիքը միանգամայն իրական դարձնել:

Սակայն մի բան պետք է պարզ լինի բոլորին՝ աշխարհաքաղաքական որևիցե կենտրոնի համար արցախյան հարցի վերջնական լուծումն այս պահին որևիցե կերպ ձեռնտու չէ. հակամարտող կողմերի միջև տեսականորեն հնարավոր խաղաղության պայմանագիրն էականորեն կթուլացնի համապատասխան երկրների ազդեցության լծակները՝ թե՛ մեր, թե՛ ազերիների նկատմամբ, ինչը  բառիս բուն իմաստով կարող է թանկ արժենալ գերտերությունների համար, քանի որ դրանք տարածաշրջանում սեփական կշիռը չկորցնելու համար այլևս ստիպված են լինելու շանտաժի փոխարեն բանեցնել կողմերին նյութականապես սիրաշահելու քաղաքականություն: Հետևաբար՝ նույնիսկ ամենաարյունալի պատերազմը կամ ասենք հայկական կողմի՝ ռազմի դաշտում ազերիներին ոչնչացնելու հանգամանքը չեն կարող այս խնդրի վերջակետը դառնալ. Արցախը հայտնվել է գերտերությունների հակասությունների շրջանակում՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով հանդերձ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. Զաքարյան
Ամենադիտված