«Իրավունք». Ինչն է եղել ԱՄՆ դեսպանատան տագնապի ազդանշանի պատճառը․ մարդիկ 20 րոպե թաքնվել են սեղանի տակ
Հայկական Մամուլ
«Իրավունք» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը, ՀՀ քաղաքացիների ընդունելության ժամանակ հանկարծակի հնչել է տագնապի ազդանշան: Այն հնչում է սովորաբար տեռորիստական ակտերի կամ որեւէ այլ վտանգի դեպքում:
Քաղաքացին, որն այդ պահին գտնվել է դեսպանատան սենյակներից մեկում, ստիպված է եղել դեսպանատան աշխատակիցների հետ միասին ծնկի իջնել եւ թաքնվել սեղանի տակ, եւ այսպես մոտավորապես 20 րոպե: Իսկ թե ինչն է եղել տագնապի ազդանշանի պատճառը՝ հայտնի չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը