«ՀԺ»․ Հնգյակից երկու փոքրիկների մոտ դրական դինամիկա կա․ նրանք քաշ են հավաքել
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․
Նորածին հնգյակից երկու փոքրիկները, որոնք դեռևս գտնվում են հիվանդանոցում, իրենց լավ են զգում: Նրանք բավական քաշ են հավաքել և կերակրվում են առանց զոնդի՝ կաթի շշով: ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում» գտնվող աղջկա մասին «Հայկական ժամանակ»-ին ասել է, որ նա լավ վիճակում է: Արդեն ունի 1 կգ 500 գրամ քաշ, այն դեպքում, երբ ծնվելուց հետո 800 գրամ է կշռել: Բայց թե երբ երեխան դուրս կգրվի, առայժմ չի նշում:
«Վիճակը կայուն է, դրական դինամիկա կա»,- «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող փոքրիկի մասին թերթի հետ զրույցում ասել է կենտրոնի տնօրեն Նոկոլայ Դալլաքյանը: Նա ևս դժվարացել է նշել, թե փոքրիկ աղջնակին, որի քաշը նույնպես մի քանի հարյուր գրամով ավելացել է, երբ դուրս կգրեն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը