«Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան և այլ երկրներ գումարների փոխանցումները Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել․ պահանջվում է 1 մլրդ դրամ գրավ Էբոլայի բռնկման ռիսկը Հայաստանում .Լավրովը մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ-ին (տեսանյութ) ՏԱՍՍ․ «Արբատ» գումարտակի ղեկավարի մահվան գործով Վարաժ Մանուկյանին կարող են դատապարտել 24 տարվա ազատազրկման Բժիշկը զգուշացրել է սառը ցնցուղից կամ շոգ եղանակին լողալուց առաջացող սրտի կաթվածի վտանգի մասին Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ Ռումինիան ԱԹՍ է խոցել երկրի օդային տարածքում Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար ձևավորված բազմազգ ուժերի հրամանատարությունը ՈՒՂԻՂ. Դավիթ Ղազինյանի դատական նիստը Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ Գրտնակի հարվածով մորը սպшնած եղբայրներից մեկը հոգեկան առողջության խնդիրներ ունի և հաշվառված է Ժաննա Անդրեասյանը հետևել է Սիսավանի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ավարտում է աշխատանքն ԱԺ-ում 

Աստղագուշակ՝ հունիսի 21-ի համար

Այլ

Խոյ

Հրաշալի օր է կոմերցիոն գործունեություն ծավալելու, գործարքներ կնքելու համար: Աստղերն առավել բարյացակամ են նրանց հանդեպ, ովքեր աշխատում են առևտրի ոլորտում: Նոր բիզնես ծրագրեր կկազմեք, ձեռք կբերեք համախոհներ, ովքեն կօգնեն իրագործել դրանք: Կարող եք տուրք տալ երևակայությանը, անգամ ամենահամարձակ և անսովոր մտահաղացումները կարող են իրականանալ:

Կանանց հետ շփումներում առավել զգույշ եղեք: Ընկերուհիները, զարմուհիները կարող են լուրջ խնդիրներ ստեղծել ձեզ համար: Մինչդեռ տղամարդիկ անտարբեր չեն անցի, սիրով կաջակցեն ձեզ:

Ցուլ

Շրջապատի մարդկանց լավ եք ճանաչում, կարդում եք նրանց մտքերը, հասկանում անգամ ամենատարօրինակ վարքագծի դրդապատճառները: Այսօր կարող եք մի շարք խնդիրներ կարգավորել, հարաբերություններ վերականգնել: Ցանկության դեպքում՝ կկարողանաք ազդել մարդկանց վրա, կառավարել նրանց,անգամ շահագործել, սակայն դա չեք անի, կնախընտրեք ազնիվ գործել:

Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, սպասեք թանկարժեք նվերների: Հրաշալի օր է գործուղումների, նաև արտերկրից ժամանած մարդկանց հետ շփվելու համար:

Երկվորյակ

Մտերիմներն այսօր կնկատեն ձեր բոլոր վրիպումները և կանտեսեն հաջողությունները: Անվերջ քննադատության կարժանանաք, ինչը շատ կնյարդայնացնի: Հին ընկերները, համախոհները ոգևորությամբ չեն ընդունի և հավանության չեն արժանացնի ձեր մտահաղացումները: Հուսահատվել չարժե, շատ շուտով իրավիճակը կփոխվի դեպի լավը:

Կենտրոնացեք առավել կարևոր գործերի վրա, փորձեք դրանք ավարտին հասցնել: Սակայն մի գերագնահատեք ձեր ուժերը, քանզի դա կարող է գերհոգնածության հանգեցնել:

Խեցգետին

Ձեր լավագույն կողմերը դրսևորելու հնարավորություն կունենաք, շրջապատի մարդկանց համակրանքին կարժանանաք: Կգրավեք ձեզ հետաքրքրող մարդկանց ուշադրությունը: Ազդեցիկ անձանց հետ շփումները օգտակար են թե անձնական և թե գործնական տեսանկյունից: Բոլոր կարևոր գործերը խորհուրդ է տրվում անցկացնել ոչ պաշտոնական միջավայրում:

Այսօր կարող եք ռոմանտիկ ճանապարհորդությունների մեկնել: Ընտանիքի անդամների հետ շփումը կուրախացնի: Սիրելի մարդու ընկերակցությամբ լավ ժամանակ կանցկացնեք: Միայնակ Խեցգետինները հետաքրքիր ծանոթություններ հաստատելու հնարավորություն կունենան:

Առյուծ

Առավել զգոն և շրջահայաց եղեք:Վստահեք միայն նրանց, ովքեր բազմիցս ապացուցել են ձեզ իրենց նվիրվածությունը: Խարդախությունների զոհ դառնալու վտանգը մեծ է: Օրվա ընթացքում ֆինանսական կորուստներ կկրեք: Աշխատանք փոխելը, նոր պարտականություններ ստանձնելն այսօր ցանկալի չեն: Սակայն եթե ստիպված եք դա անել, ապա նման հարցերին ամենայն լրջությամբ մոտեցեք: Հարկ եղած դեպքում դիմեք աջակիցներին, ընկերներից խորհուրդ հարցրեք: Կայացրած որոշումների համար հնարավոր է զղջաք:

Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ, սակայն եթե որոշ ջանքեր գործադրեք, ապա լուրջ վեճերից կհաջողվի խուսափել: Համբերատար եղեք և հանգստություն պահպանեք ցանկացած իրավիճակում:

Կույս

Բարեհաջող օր է սպասվում: Հեշտությամբ կհաղթահարեք բոլոր դժվարությունները, կկարգավորեք մի շարք կարևոր հարցեր: Գործընկերները սիրով կաջակցեն ձեզ: Ձեռք կբերեք նոր համախոհներ, որոնց հետ հետագայում արդյունավետ կհամագործակցեք: Հրաշալի օր է աշխատանքային սիրավեպ սկսելու համար:

Հարազատների հետ շփումը ուրախություն կպարգևի: Կարող եք ընտանիքի անդամների հետ միասին ուղևորության մեկնել, զվարճանալ ընկերական միջավայրում: Հնարավոր են սիրո խոստովանություններ, հարաբերություններ կսկսեք, որոնք լուրջ զրգացում կստանան:

Կշեռք

Այսօր խորամանկության դիմել չարժե, քանի որ բացահայտվելու և անհարմար իրավիճակում հայտնվելու հավանականությունը մեծ է: Աշխատավայրում զերծ մնացեք ավելորդ ձևականությունից: Անբարենպաստ օր է՝ ղեկավարների հետ մտերմանալու նրանց հետ սիրային հարաբերություններ սկսելու համար:

Հարազատների հետ հնարավոր են որոշ տարաձայնություններ: Ամեն բան կանքե լուրջ կոնֆլիկտներից, վեճերից խուսափելու համար: Ֆինանսական հարցերով զբաղվել չարժե, հապճեպ կայացրած որոշումները կարող են լուրջ վնաս հասցնել:

Կարիճ

Բարեհաջող օր է աշխատելու, որոշ կարևոր հարցեր կարգավորելու համար: Որքան էլ շատ լինեն դժվարությունները, միևնույն է կհաղթահարեք դրանք, ցանկացած իրավիճակում արագ կկողմնորոշվեք, ճիշտ լուծումներ կգտնեք: Ձեր ճարպկության շնորհիվ կգերազանցեք մրցակիցներին:

Հրաշալի օր է հարազատ մարդկանց ընկերակցությամբ հանգստանալու, լավ ժամանակ անցկացնելու համար: Ձեռք կբերեք նոր նախասիրություններ: Այնպիսի գործեր կձեռնարկեք, որոնք կհետաքրքրեն բոլորին: Հնարավոր է սիրային հարաբերություն սկսեք:

Աղեղնավոր

Անկախ նրանից, թե ինչ ծրագրեր ունեք, շտապեք իրականացնել դրանք: Այսօր դուք պարզապես պարտավոր եք գործի անցնել: Հակառակ դեպքում, եթե ձեռքերը ծալալծ նստեք և սպասեք հրաշքների, ապա ոչ միայն կկորցնեք հաջողության հասնելու ձեր հնարավորությունները,այլև կզրկվեք այն ամենից, ինչը թանկ է ձեզ համար:

Խուսափեք ընտանեկան վեճերից , դրանք կսրեն առանց այն էլ լարված իրավիճակը: Օրվա երկրորդ կեսը ցանկալի է անցկացնել միայնության մեջ: Ադպիսով կհաջողվի հանգիստ խորհել ծագած հարցերի շուրջ, կողմնորոշվել ապագա ծրագրերի  և դրանց իրականացման եղանակների հարցում:

Այծեղջյուր

Այսօր կոմերցիոն  գործունեությունը հաջողություն կբերի: Նոր գործընկերների հետ կնքած գործարքները շահութաբեր կլինեն և անգամ կգերազանցեն ձեր սպասելիքները: Նպատակահարմար օր է ստեղծագործական մոտեցում և օրիգինալ լուծումներ պահանջող, անսովոր նախագծերի շուրջ աշխատելու համար: Արվեստի հանդեպ հետաքրքրասիրությունը կմեծանա:

Մտերիմները կհպարտանան ձեր հաջողություններով: Հակառակ սեռի ներկայացուցիչներն այսօր  առանձնակի ուշադրություն կցուցաբերեն և հաճոյախոսություններ կշռայլեն: Զգացմունքային դաշտը կայուն է: Օրը լի է վառ տպավորություններով, հաճելի հիշողություններով:

Ջրհոս

Աշխատեք առավելագույնս արդյունավետ օգտագործել օրվա առաջին կեսը, քանզի հենց այս ժամանակահատվածն է բարենպաստ գործնական հաջողություններ ունենալու, նաև անձնական կյանքում  դրական փոփոխություններ կատարելու համար: Այսօր ստիպված կլինեք լեզու գտնել, ձեզ համար, ոչ համակրելի մարդկանց հետ,  նաև առնչվել նրանց հետ, ովքեր նախկինում նեղացրել են ձեզ: Այդ ամենին փորձեք հանգիստ վերաբերվել, և չխառնել հույզերն ու գործնական շահերը:

Օրվա երկրորդ կեսին, ինքնազգացողության վատացում կզգացվի հատկապես նրանց մոտ, ովքեր զբաղվում են ծանր ֆիզիկական աշխատանքով: Երեկոն անցկացրեք հանգիստ, ընտանեկան միջավայրում: Խուսափեք ամեն տեսակ հավաքույթներից, բարձրաշխարհիկ միջոցառումներից:

Ձկներ

Անախարժություններով լի օր է: Անգամ ամենամանր խնդիրները ձեզ հունից հանում են, իսկ ծրագրերի ձախողման դեպքում , լիովին կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը: Մտերիմներին ձեր պահվածքն անհասկանալի կթվա, իսկ տրամադրություն բարձրացնելու նրանց բոլոր ջանքերն, ապարդյուն կանցնեն: Հնարավոր են  ֆինանսական որոշ խնդիրներ, անհաջող գնումներ:

Օրվա երկրորդ կեսը կնվիրեք ընտանիքին, հարազատների բարեկեցությունը ձեզ համար առաջնային կլինի: Փորձեք ժամանակ գտնել նաև հանգստի համար: Աշխատեք բարձր պահել տրամադրությունը, լավացնել ինքնազգացողությունը և ցրել մռայլ մտքերը:

Նյութի աղբյուրը` hraparak.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան և այլ երկրներ գումարների փոխանցումները Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել․ պահանջվում է 1 մլրդ դրամ գրավԷբոլայի բռնկման ռիսկը Հայաստանում .Լավրովը մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ-ին (տեսանյութ) ՏԱՍՍ․ «Արբատ» գումարտակի ղեկավարի մահվան գործով Վարաժ Մանուկյանին կարող են դատապարտել 24 տարվա ազատազրկմանԲժիշկը զգուշացրել է սառը ցնցուղից կամ շոգ եղանակին լողալուց առաջացող սրտի կաթվածի վտանգի մասին Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ Ռումինիան ԱԹՍ է խոցել երկրի օդային տարածքում Թրամփը անակնկալի է բերել իր բանակցողներին Սաուդյան Արաբիայի հետ միջուկային գործարքի պայմանովՄեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար ձևավորված բազմազգ ուժերի հրամանատարությունը ՈՒՂԻՂ. Դավիթ Ղազինյանի դատական նիստըՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամԳրտնակի հարվածով մորը սպшնած եղբայրներից մեկը հոգեկան առողջության խնդիրներ ունի և հաշվառված է Ժաննա Անդրեասյանը հետևել է Սիսավանի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ավարտում է աշխատանքն ԱԺ-ումԲժիշկը նշել է ամենամեծ քանակությամբ մանրէներ կուտակող առարկանՔՏՀԱ տեսչական մարմնի ընդլայնված խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտային խնդիրներ և տրվել հանձնարարականներ Իրանը հայտարարել է Բահրեյնում Amazon-ի տվյալների մշակման կենտրոնի ոչնչացման մասինՍԱՏՄ-ն հերքում է Ռոսսելխոզնադզորին․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել«Արենի 1» քարայրը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում․ Ժաննա ԱնդրեասյանԵղվարդում հայտնաբերվել է ապօրինի գործող հրաձգարան․ առգրավվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերքՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացնի վերահսկողությունՄաշ Իսրայելյանը նորածին փոքրիկի հետ առաջին լուսանկարներն է հրապարակել (լուսանկարներ) Կյանքից անժամանակ հեռացել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ Համլետ Դադայանը (Քոլոն)Ստեղծվել է Հայ եւ ռուս արդի դրամայի թատրոն. Հակոբ Ղազանչյան ՀՀ պետական բյուջեն առաջին կիսամյակն ավարտել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով«Ծիածանի շուկայում» վիճաբանության արդյունքում ձերբակալված անձն ազատ է արձակվել Թրամփը որպես իր իրավահաջորդ ընտրել է Վենսին՝ պետքարտուղար Ռուբիոյի փոխարենԹոշակառուի մարմինը դիահերձարանում քայքայվել է անսարք սառնարանների պատճառով«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներՊուտինին ցուցադրել են ռուսական նոր ինքնաթիռըԲանգլադեշի նախագահը հրաժարական է տվել Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Լոռու մարզի Բազում բնակավայրի դեպի զորամաս տանող ավտոճանապարհն հիմնանորոգովում է ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ ոչնչացրել է Քուվեյթում գտնվող ամերիկյան բազայի երեք զինամթերքի պահեստԲեզոարյան այծեր․ բնության «պահապանները» Հայաստանի լեռներում (տեսանյութ) Հունաստանի հետ կնքված նոր գործարքն ամրապնդում է Իսրայելի դիրքերը՝ որպես ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգերի առաջատար մատակարարներից մեկը. Արտակ Զաքարյան Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրումըԱՄՆ-ն Թուրքիային վերջնագիր է ներկայացրել. Զորամասում զինծառայող է մահացել․ ՌԴ նոր արգելը ՀՀ-ի համարԷրեբունիում հայտնաբերվել է շուրջ 2600-ամյա որմնանկարի դրվագ «Մասսայական ուսուցում» ծրագիրը 2026 թվականին կիրականացվի ԲՏԱՆ-ի և ՄԱԶԾ-ի համագործակցությամբ Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել Patriot հրթիռներ«Ծառուկյանի ազատությունը բոլորիս ազատությունն է»․ Արման ԱբովյանԲարձր հրդեհավտանգություն՝ Երևանում և մի շարք մարզերում հուլիսի 24 - 29-ին (տեսանյութ)Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք (տեսանյութ)Իրանի նախագահը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին ՀնդկաստանումՅուրգեն Կլոպը վերադառնում է մեծ ֆուտբոլ. պաշտոնական Էբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըԶելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներըՇոգ եղանակին մաշկն ավելի մեծ ծանրաբեռնվածություն է կրումՈւրախացնում ենք էս պահվածքով թշնամիներին, Գագիկ Ծառուկյանը սրան արժանի չէր. Ներսիկ ԻսպիրյանԱսում են` «Մուլտի Գրուպ»-ը քաղաքապետարանին են տալու
Ամենադիտված