Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակիցը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ #ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են Կենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում Մակրոնը փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան Վերացվել է «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք կոլայի համով» արտադրատեսակի արտադրության կասեցումը Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը ճանաչվել է երիտասարդների ԵԱ-ի լավագույն մարզիկ «Տասնյակ տարիներ զրկված են եղել բուժօգնությունից, հիմա բողոքում են մեկ ամիս սպասելուց»․ Փաշինյան «Արցախի բալիկներ»-ը կրկին փայլեցին Հոկտեմբերի 20-ին էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար մշտական բնակության ժամկետը կարող է երկարացվել մինչև 8 տարի Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ, տրվել են կարգադրագրեր. Շուկայի վերահսկողության տեսչական մարմին 

«Փաստ».Եվ՛ օրհներգը, և՛ զինանշանը փոխել է պետք. մշակութաբան Գագիկ Մանասյան

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շառլ Ազնավուրն օրերս հյուրընկալվել է Le Club de Richard Findykian ռադիոհաղորդաշարին, որի ընթացքում պատմել է իր հայաստանյան այցի և ապագայի ծրագրերի մասին: Շանսոնյեն ասել է նաև, որ իր Pour toi Arménie երգը կարող է դառնալ Հայաստանի նոր օրհներգը, նշելով, որ այդ մասին խոսել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով հավանության է արժանացրել իր այդ միտքը:

Շառլ Ազնավուրի Pour toi Arménie երգը որպես օրհներգ ընտրելու գաղափարին կողմ չէ Պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, մշակութաբան, մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանը: Վերջինս մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ վերոնշյալ երգը գրված չէ օրհներգի երաժշտական կանոններով. այն՝ տխուր, դառը հիշողություններ արթնացնող երգ է և բացի այդ՝ պահանջում է բարդ կատարողականություն:

«Օրհներգն ունի երաժշտական կանոններ, որոնք չպետք է խախտվեն, երգի մեղեդայնության կառուցվածքն անպայման պետք է իր մեջ հերոսականություն ունենա, մարդուն վեհացնի, հպարտություն ներշնչի: Հիմնը պետք է լինի ընկալելի, որովհետև քո ժողովրդի մեջ կան ինտելեկտուալ տարբեր շերտերի մարդիկ, ովքեր պետք է կարողանան կատարել օրհներգը: Այդ երգը բոլորը կարո՞ղ են երգել, ո՞վ կարող է, այդ երգը կատարողական տեսանկյունից շատ բարդ է:

Pour toi Arménie-ն հիմնի համար հարմար տարբերակ չէ և չի կարող լինել: Հիմա առաջարկում են փոխել ներկայիս օրհներգը, խնդրեմ՝ փոխե՛ք Արամ Խաչատրյանի «Սովետական Հայաստան» երգի բառերը, իսկ երաժշտությունը պարզապես փառահեղ է: Արամ Խաչատրյանի գործը գրված է օրհներգի համար՝ բոլոր դասական կանոնները պահպանելով, այդ իսկ պատճառով՝ առաջարկում եմ՝ երաժշտությունը պահպանենք, պարզապես բառերը փոխենք»,-նշեց Գագիկ Մանասյանը:

Վերջինս շեշտում է՝ ինքը հարգում է Շառլ Ազնավուրին, անչափ գնահատում նրա բարեգործությունները մեր երկրի համար, սակայն գտնում է, որ հիմնի ընտրությանը պետք է առավել քան լուրջ վերաբերվել:
Մեր զրուցակիցը թեպետ չի ցանկանում Pour toi Arménie երգը որպես հիմն ընդունել, սակայն կարծում է, որ ներկայիս հիմնը փոփոխել՝ արժե:

«Մեր հիմնի բառերը պարզապես ծիծաղելի են. Միքայել Նալբանդյանն ամբողջ բանաստեղծությունից վերցրել է ընդամենը չորսը տուն, իսկ մնացածում ի՞նչ է ասվում՝ «Թո՛ղ կործանվի Ավստրիան». ինչո՞ւ, ի՞նչ կապ ունի դա մեզ հետ, և մենք ի՞նչ կապ ունենք Իտալիայի կամ Ավստրիայի հետ: Պետական խորհրդանշանները չպետք է տարընթերցումների տեղիք տան. այսօր Հայաստանի պարագայում և՛ օրհներգը, և՛ զինանշանը խնդիրներ ունեն»,-նշեց մշակութաբանը:

Ի դեպ՝ Հայաստանի զինանշանի խնդիրները լուծելու համար ՀՀ նախագահի հանձնարարությամբ անգամ հանձնաժողով է կազմվել, որում նաև Գագիկ Մանասյանն է ներառված: Նա արդեն 32 էջ հիմնավորում է գրել, թե ինչու պետք է Հայաստանի զինանշանը փոխվի, ինչ թերացումներ կան և ինչպես պետք է դրանք շտկել:
«Այդ 32 էջ հիմնավորումներ կազմված են միայն ու միայն գիտական հիմքի վրա և խիստ անհրաժեշտություն է այդ հիմնավորումները հաշվի առնելով, փոփոխել զինանշանը»,-շեշտեց Մանասյանը:

Հարցրինք նաև՝ հնարավո՞ր է՝ հենց այդ նույն հանձնաժողովում քննարկվի օրհներգի հնարավոր փոփոխության հարցը, ինչին ի պատասխան՝ պարոն Մանասյանը նկատեց, որ հանձնաժողովում երաժշտագետներ չկան. «Գուցե դա արվի նոր մարդիկ ներառելով և հանձնաժողովի մասշտաբներն ընդլայնելով, իսկ այսօր հանձնաժողովը պատրաստ չէ մասնագիտորեն քննարկելու օրհներգի փոփոխության հարցը»:

Փոփոխությունների մեջ ոչինչ արտասովոր բան չգտնելով, Գագիկ Մանասյանն ուշադրություն է հրավիրում ԱՄՆ-ի զինանշանի վրա. «Դիտարկեք արծվի թևերը, դա բաց, աշխարհակալ պետություն է խորհրդանշում: Ռուսաստանի գերբը երեք անգամ փոխվել է Իվան Ահեղի ժամանակ ու այդ փոփոխությունների մեջ հետաքրքիր է արծվի թևերի բացվածքը. ինչքան Ռուսաստանն իր տարածքները մեծացրել է, այդքան արծվի թևերը բացվել են, պատահական չէ դա, հասկանո՞ւմ եք, իսկ մեր զինանշանի պարագայում բերանները փակ կենդանիներ են պատկերված, ինչը թույլ, անօգնական երկիր է բնորոշում:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Reuters․ Անկարգությունների պատճառով զորքեր կուղարկվեն Միլան Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակիցը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ#ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել ենAxios-ը հաղորդել է Ուիթկոֆի՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո ՌԴ այցելելու ծրագրի մասին Կենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղումՄակրոնը փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ ԶաքարյանՎերացվել է «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք կոլայի համով» արտադրատեսակի արտադրության կասեցումըԾանրորդ Նարեկ Գրիգորյանը ճանաչվել է երիտասարդների ԵԱ-ի լավագույն մարզիկԹրամփ. ԱՄՆ-ը չի մոռանա ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Իրանի հետ հակամարտության հարցում օգնելուց հրաժարվելը «Տասնյակ տարիներ զրկված են եղել բուժօգնությունից, հիմա բողոքում են մեկ ամիս սպասելուց»․ ՓաշինյանReuters. Ուիթքոֆը և Քուշները Ուկրաինայի հարցով բանակցություններ կանցկացնեն Նորվեգիայում «Արցախի բալիկներ»-ը կրկին փայլեցինՀոկտեմբերի 20-ին էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այլևս չի ցանկանում աջակցել Կանադային, Մեքսիկային և Եվրոպային Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար մշտական բնակության ժամկետը կարող է երկարացվել մինչև 8 տարիՀայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ, տրվել են կարգադրագրեր. Շուկայի վերահսկողության տեսչական մարմինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ իրավիճակը ԼարսումՖրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերիՎենսը հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ինԱվտոբուսում տղամարդու և երկու կնոջ միջև վեճի դեպքով նյութերն ուղարկվել են նախաքննական մարմինՈղբերգական դեպք՝ Սյունիքում․ մահացել է 10 ամսական աղջնակԹրամփ․ Ուկրաինայի անունից բանակցությունները պետք է վարի մեկ ուրիշըԿենսաթոշակների և նպաստների 20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականըԿոլումբիայում ռազմական գործողությունների ժամանակ կործանվել է բանակային ուղղաթիռՎայոց ձորում ֆոտոթակարդներն ընձառյուծ են արձանագրելՓիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ․ AxiosԱրմավիրի մարզում «BMW»-ն բախվել է ծառին և հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել էՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՉեխիաՍայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը․ կա վիրավորԴժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան«Հրապարակ». ՔՊ-ն ընդդիմադիրներին քննադատելու առիթներ է փնտրում Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»«Հրապարակ». ՔՊ-ն փախչում է, «ուժեղները»՝ հետապնդում Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրելԱհազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որն է Վանոյանի հեռացման պատճառը «Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել Հաքերը արհեստական բանականության միջոցով կոտրել է ավելի քան 100 ընկերության կայքԱվստրալիայի խորհրդարանի պատգամավորին վրաերթի են ենթարկելՌուբիոն հաստատել է, որ G20-ից հետո կայցելի Աստանա
Ամենադիտված