Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Մե «քեֆ», մե ուրախություն…

Հրապարակումներ

Շատերը նկատած կլինեն,որ այն օրվանից,ինչ հայտնի դարձան Կառավարության 2017-2022 թվականների ծրագրի մանրամասները,  իշխանական շրջանակներում, բայց հատկապես ՀՀԿ-ականների մոտ մի տեսակ էյֆորիկ տրամադրություններ սկսեցին  տիրել: Նույնիսկ անզեն աչքով նկատելի էր,թե ինչ ցնծություն էր տիրում  ու այժմ էլ շարունակում է տիրել«փիառի» կարոտ  ՀՀԿ-ական գործիչների շրջանում: Նույն Վահրամ Բաղդասարյանն, օրինակ, Հանրապետական կուսակցության հրավիրած նիստից հետո լրագրողների հետ զրույցում շտապել էր  փառքի պատվանդանին բարձրացնել Կառավարության ծրագիրն ու համոզմունք հայտնել, թե այն բազմաբովանդակ, բավականին կանխատեսելի, իրականացնելի ծրագիր է, որը ներառում է բոլոր ոլորտները: Մի խոսքով՝ տպավարություն է՝ ասես Հայաստանի փրկության բանալին վերջապես գտնված է:

Սակայն հարց կարող է առաջ գալ՝ որքանո՞վ է իշխանական շրջանակներում տիրող ցնծությունը հիմնավոր,կամ որքանո՞վ են իրատեսական այն պնդումները,թե հաջորդ 5 տարիներին Հայաստանում աղքատությունը զգալիորեն կրճատվելու է, աշխատատեղեր են ստեղծվելու, աշխատվարձերը, գրեթե, թռիչքաձև աճ են գրանցելու և այլն: Իրականում, այս հարցին պատասխանելու համար հարկավոր է մի փոքր մանրակրկտորեն քննության առնել Կառավարության ծրագրի կարևոր կետերն ու այդպիսով համոզվել՝ էյֆորիա ապրելու հիմքերը համապատասխաններ այնքան էլ չունեն:

Այսպիսով՝ ի՞նչ է ասվում ծրագրում: Նախ՝ խոսվում ու թմկահարվում է 5%-անոց տնտեսական աճի մասին: Միգուցե  տնտեսական աճի ներկա մակարդակի ֆոնին 5 թիվը կարող է չափազանց դյութիչ թվալ,սակայն տնտեսագիտորեն ապացուցված է,որ նույնիսկ 7%-անոց տնտեսական աճն էլ Հայաստանին չի բավարարելու՝ տնտեսւթյունը մեռյալ կետից շարժելու համար. մեզ առնվազը 7,5%-անոց շարունակական աճ է հարկավոր,որպեսզի գոնե մեռյալ կետից շարժվել լինի: 5%-անոց աճն ընդամենը մի փոքր դանդաղեցնելու է Հայաստանի տնտեսական անկումը,բայց ոչ երբեք  առաջ մղելու:

Հաջորդն, ինչի մասին գոռում-գոչում են, անվանական նվազագույն աշխատավարձի՝ իբր 25%-ոց բարձրացումն է: Այսինքն՝ եթե հիմա նույն անվանական նվազագույն աշխատավարձը կազմում է 55000 դրամ, ապա 2022-ին ի երջանկություն համայն հայության,  այն հասնելու է մի ամբողջ 67000-ի: Սակայն ողջ խնդիրն էլ այն է,որ այս թիվն իրականում ոչինչ է,փուչիկ,քանի որ այն նկարելիս մարդիկ հաշվի չեն առել մի վճռորոշ հանգամանք՝գնաճը: Այո՛, խոսքն իրականում գնում է ոչ թե աշխատավարձերի իրական աճի,այլ միայն անվանական աճի մասին: Այսինքն 5 տարի հետո այդ 67000-ի գնողունակությունն իրականում յուղոտ հարցականի տակ է մնում: Չմոռանանք՝ սա Հայաստանն է, ուր գներն աճում են ոչ թե ասենք եռամսյակը մեկ, այլ՝ օրեցօր: Միակ հույսը, թերևս, մնում է առաջիկա տարիներին համապետական ընտրությունների բացակայությունը՝ չնայած մեր դեպքում դա ևս կտրուկ գնաճի բացառման երաշխիք չես համարի:

Մյուսը, որի մասին ակտիվորեն թմբկահարվում է, աշխատատեղերի ստեղծումն ու աղքատության 12 տոկոսային կետով կրճատումն է: Այս դեպքում էլ տնտեսագիտական գիտությունների դոկտոր լինել պետք չէ՝ հասկանալու, որ այս թիվն իրականում բարի ցանկությունների դաշտից է փոխառված, ու եթե քո երկրում ուղղակի ներդրումների ծավալը տարեցտարի միայն   կրճատվում է,  իսկ կապիտալն էլ բոլոր հնարավոր ու անհնարին ճանապարհով արտահոսում, ապա նման թվեր կրակելն ուղղակի անիրատեսական է դառնում: Միակ հույսը, թերևս, «Ներդրումային ակումբ» կոչեցյալն է, որից էլ, ինչպես ցույց է տալիս կյանքը, որևիցե գործնական օգուտ դժվար է լինելու հետայսու ևս  ակնկալել: Իսկ երբ այս ամենին էլ գումարում ես Հայաստանի ավելի քան 6 միլիարդանոց պետական պարտքի գրեթե  ամսեամիս աճը, հասկանում ես, որ Հայաստանին այնքան էլ քաղցր օրեր չեն սպասվում:

Իհարկե, կասկածելի կետերի շարանը կարելի է թվարկել գրեթե անվերջ,բայց այսքանն էլ,թերևս, բավարար է՝ համոզվելու համար, որ Կառավարության ծրագիրն, ընդամենը, շոուի ժանրից է, իսկ շոուի նկատմամբ սիրո պակաս, ինչպես հայտնի է, մեզանում առանձնապես չի զգացվում:

Հարց՝ և ինչի՞ վրա են հրճվում Վահրամ Բաղդասարյանն ու նրա թիմակիցները…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված