Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանի տնօրենը. Makaryannews Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո ջրի երկու նմուշում հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ. ՀՎԿԱԿ ՊՆ շտապօգնության մեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է․ կա վիրավոր Հայաստանում «լքված շենքերի» ճակատագիրն արդեն հնարավոր կլինի հստակեցնել. Քաղաքաշինության կոմիտե «Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան և այլ երկրներ գումարների փոխանցումները Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել․ պահանջվում է 1 մլրդ դրամ գրավ Էբոլայի բռնկման ռիսկը Հայաստանում .Լավրովը մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ-ին (տեսանյութ) ՏԱՍՍ․ «Արբատ» գումարտակի ղեկավարի մահվան գործով Վարաժ Մանուկյանին կարող են դատապարտել 24 տարվա ազատազրկման Բժիշկը զգուշացրել է սառը ցնցուղից կամ շոգ եղանակին լողալուց առաջացող սրտի կաթվածի վտանգի մասին Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ Ռումինիան ԱԹՍ է խոցել երկրի օդային տարածքում Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար ձևավորված բազմազգ ուժերի հրամանատարությունը ՈՒՂԻՂ. Դավիթ Ղազինյանի դատական նիստը 

Ընդդիմությունը հանուն Սերժ Սարգսյանի՝ հեղինակազրկում է Կարեն Կարապետյանին

Քաղաքական

ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը, որն ուղեկցվում է հետաքրքիր քաղաքական գործընթացով: Տպավորություն է, որ ԱԺ պատգամավորներին չի էլ հուզում, թե ինչ ծրագիր է բերվել, ինչ առաջընթաց է լինելու առաջիկա տարիներին: ԱԺ-ի ընդդիմադիր՝ ԵԼՔ խմբակցությունը շատ կոնկրետ հարց է բարձրացնում. Էդմոն Մարուքյանը հարց է տալիս. «Պարո՛ն վարչապետ, ասեք կոնկրետ՝ այո կամ ոչ, 2018 թվականից հետո Դուք շարունակելո՞ւ եք լինել վարչապետ թե՞ ոչ»: Կարեն Կարապետյանը բնականաբար չտվեց հստակ պատասխան, նշելով, որ ինքը բազմիցս պատասխանել է այդ հարցին: Ընդդիմադիր պատգամավորը շարունակեց պնդել. «Ո՞ւմ հետ ենք գործ ունենալու»: Էդմոն Մարուքյանին միացավ Նիկոլ Փաշինյանը՝ ավելի հեռու գնալով: Փաշինյանը վարչապետի ինքնասիրությունը գրգռեց, նրան «առաջարկելով» ավելի ցածր պաշտոն՝ փոխվարչապետի, կամ ասենք, Տարածքային կառավարման նախարարի պաշտոն, իսկ հարցին, թե Կարեն Կարապետյանը կհամոզի՞ Սերժ Սարգսյանին՝ լինել վարչապետ 2018 թվականից հետո, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ չի համոզի, իսկ ինքն էլ պատրաստ է շարունակել աշխատել:

 

Առաջին հայացքից՝ սովորական «ընդդիմություն-իշխանություն» լեզվակռիվ է, սակայն այս ամենի մեջ շատ խոր թաքնված քաղաքական խաղ կա: Ընդդիմությունն անում է ամեն ինչ, որպեսզի հեղինակազրկի վարչապետին, որը քիչ թե շատ հեղինակություն է վայելում հասարակության շրջանում:

 

Նախ սկսենք նրանից, որ ԵԼՔ-ը չի կարող ունենալ վարչապետ, որովհետև քաղաքական 3-րդ ուժն է, այսինքն՝ չունի մեծամասնություն: Հարց է առաջանում, ԵԼՔ-ի ինչի՞ն է պետք վարկաբեկել գործող վարչապետին: Սա հարց է, որը պետք է հետաքրքրի մեր հասարակությանը:

 

Իսկ ԵԼՔ-ը վարչապետին հեղինակազրկում է շատ հետևողականորեն: Էդմոն Մարուքյանը «սխալմամբ» նշում է. «Դուք մեկ տարուց ավել է՝ վարչապետ եք, իսկ ժողովուրդը սպասում է ռեֆորմների, Հայաստանը սպասելու ժամանակ չունի»: Նախ, Էդմոն Մարուքյանը, լինելով քաղաքական խաղերի կենտրոնում, դժվար թե չիմանար, որ Կարեն Կարապետյանը ոչ թե 1 տարուց ավել է վարչապետ, այլ ընդամենը 9 ամիս: Այսկերպ Մարուքյանը ցույց է տալիս երկար ժամանակ պաշտոնավարող վարչապետ և արված 0 գործ:

 

Այն, ինչ կատարվում է ԱԺ-ում՝ «Կառավարության ծրագրի» քննարկման անվան տակ, ոչ մի աղերս չունի կառավարության ծրագրի և ռազմավարության հետ, այս ամենը քաղաքական բեմի կուլիսներում կատարվող այն խաղն է, որից հետո Կարեն Կարապետյանը պետք է հեռանա՝ սուրբ տեղը թողնելով Սերժ Սարգսյանին, ում «կհամոզի» հասարակությունը:

 

Ընդդիմադիր ԵԼՔ դաշինքը, հեղինակազրկելով Կարեն Կարապետյանին, գործելու լայն ասպարեզ է տալիս Սերժ Սարգսյանին՝ 2018 թվականից հետո ղեկավարելու երկիրը որպես վարչապետ: Դե, իսկ Կարեն Կարապետյանի՝ «նեղանալ-գնալուն» հասարակությունը մեկ անգամ արդեն ականատես է դարձել: Այն ժամանակ էլ Կարեն Կարապետյանը հեռացավ Երևանի քաղաքապետի պաշոտնից:

 

Իսկ վերջում, որպես ՀՀԿ ներկայացուցիչ՝ ելույթ ունեցավ Էդուարդ Շարմազանովը: Նախ՝ Շարմազանովը նշեց, որ այսօր ամենակարևոր հարցը երկրի անվտանգությունն է: Իսկ անվտանգությունն ապահովելու համար դիտարկվում է Սերժ Սարգսյանը: Շարմազանովը հստակ նշեց, որ անվտանգությունից հետո նոր գալիս է առաջընթացի հարցը, իսկ առաջընթացն արդեն Կարեն կարապետյանի խաղադաշտում է:

 

«Կուժ ասեմ, կուլա լսիր». «Անկախ նրանից, թե ով կլինի վարչապետը, գործ եք ունենալու Սերժ Սարգսյանի և ՀՅԴ-ի հետ»,-ԵԼՔ-ին հասկացրեց Շարմազանովը, իսկ Կարեն Կարապետյանին «լսեցրեց», որ իրենց համար առաջնայինը անվտանգությունն է՝ Սերժ Սարգսյանը:

 

Այս դեպքերից հետո արդեն կանխատեսելի է, որ կառավարության ծրագրին կողմ են քվեարկելու ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն՝ Կոալիցիան: Իսկ «Ծառուկյան» դաշինքն ու ԵԼՔ-ը, իշխանության թույլտվությամբ, անվստահություն կհայտնեն Կարեն Կարապետյանին՝ ցույց տալով դուռը:

 

Արսեն Սանամյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էդ ինչի՞ց ելնելով եք 1 միլիարդ դրամ ուզում. Վարդևանյանը՝ հանրային մեղադրողին (տեսանյութ)Իշխանությունը կարող է լռեցնել առանձին մարդկանց, բայց չի կարող լռեցնել հասարակության ձայնը. Տիգրան ԽաչատրյանՁերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանի տնօրենը. MakaryannewsԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո ջրի երկու նմուշում հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ. ՀՎԿԱԿՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումԶբոսաշրջիկների միջամտությունից հետո Անապայի ափ դուրս նետված դելֆինը սատկել էՊՆ շտապօգնության մեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է․ կա վիրավորՀայաստանում «լքված շենքերի» ճակատագիրն արդեն հնարավոր կլինի հստակեցնել. Քաղաքաշինության կոմիտե «Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան և այլ երկրներ գումարների փոխանցումները Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել․ պահանջվում է 1 մլրդ դրամ գրավԷբոլայի բռնկման ռիսկը Հայաստանում .Լավրովը մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ-ին (տեսանյութ) ՏԱՍՍ․ «Արբատ» գումարտակի ղեկավարի մահվան գործով Վարաժ Մանուկյանին կարող են դատապարտել 24 տարվա ազատազրկմանԲժիշկը զգուշացրել է սառը ցնցուղից կամ շոգ եղանակին լողալուց առաջացող սրտի կաթվածի վտանգի մասին Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ Ռումինիան ԱԹՍ է խոցել երկրի օդային տարածքում Թրամփը անակնկալի է բերել իր բանակցողներին Սաուդյան Արաբիայի հետ միջուկային գործարքի պայմանովՄեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար ձևավորված բազմազգ ուժերի հրամանատարությունը ՈՒՂԻՂ. Դավիթ Ղազինյանի դատական նիստըՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամԳրտնակի հարվածով մորը սպшնած եղբայրներից մեկը հոգեկան առողջության խնդիրներ ունի և հաշվառված է Ժաննա Անդրեասյանը հետևել է Սիսավանի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ավարտում է աշխատանքն ԱԺ-ումԲժիշկը նշել է ամենամեծ քանակությամբ մանրէներ կուտակող առարկանՔՏՀԱ տեսչական մարմնի ընդլայնված խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտային խնդիրներ և տրվել հանձնարարականներ Իրանը հայտարարել է Բահրեյնում Amazon-ի տվյալների մշակման կենտրոնի ոչնչացման մասինՍԱՏՄ-ն հերքում է Ռոսսելխոզնադզորին․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել«Արենի 1» քարայրը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում․ Ժաննա ԱնդրեասյանԵղվարդում հայտնաբերվել է ապօրինի գործող հրաձգարան․ առգրավվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերքՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացնի վերահսկողությունՄաշ Իսրայելյանը նորածին փոքրիկի հետ առաջին լուսանկարներն է հրապարակել (լուսանկարներ) Կյանքից անժամանակ հեռացել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ Համլետ Դադայանը (Քոլոն)Ստեղծվել է Հայ եւ ռուս արդի դրամայի թատրոն. Հակոբ Ղազանչյան ՀՀ պետական բյուջեն առաջին կիսամյակն ավարտել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով«Ծիածանի շուկայում» վիճաբանության արդյունքում ձերբակալված անձն ազատ է արձակվել Թրամփը որպես իր իրավահաջորդ ընտրել է Վենսին՝ պետքարտուղար Ռուբիոյի փոխարենԹոշակառուի մարմինը դիահերձարանում քայքայվել է անսարք սառնարանների պատճառով«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներՊուտինին ցուցադրել են ռուսական նոր ինքնաթիռըԲանգլադեշի նախագահը հրաժարական է տվել Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Լոռու մարզի Բազում բնակավայրի դեպի զորամաս տանող ավտոճանապարհն հիմնանորոգովում է ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ ոչնչացրել է Քուվեյթում գտնվող ամերիկյան բազայի երեք զինամթերքի պահեստԲեզոարյան այծեր․ բնության «պահապանները» Հայաստանի լեռներում (տեսանյութ) Հունաստանի հետ կնքված նոր գործարքն ամրապնդում է Իսրայելի դիրքերը՝ որպես ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգերի առաջատար մատակարարներից մեկը. Արտակ Զաքարյան Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրումըԱՄՆ-ն Թուրքիային վերջնագիր է ներկայացրել. Զորամասում զինծառայող է մահացել․ ՌԴ նոր արգելը ՀՀ-ի համարԷրեբունիում հայտնաբերվել է շուրջ 2600-ամյա որմնանկարի դրվագ «Մասսայական ուսուցում» ծրագիրը 2026 թվականին կիրականացվի ԲՏԱՆ-ի և ՄԱԶԾ-ի համագործակցությամբ Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել Patriot հրթիռներ«Ծառուկյանի ազատությունը բոլորիս ազատությունն է»․ Արման ԱբովյանԲարձր հրդեհավտանգություն՝ Երևանում և մի շարք մարզերում հուլիսի 24 - 29-ին (տեսանյութ)
Ամենադիտված