Երբ «Արարատ»-ի գերբը կրծքիդ է, դա հայի համար բոլորովին այլ բան է.Արտակ Ալեքսանյան
Սպորտ
Մոսկվայի «Արարատ»-ի ֆուտբոլիստ Արտակ Ալեքսանյանը տեսակամուրջի միջոցով անցկացված մամուլի ասուլիսին խոսեց մոսկովյան թիմին միանալու և նպատակների մասին:
«Ես ակումբի նախագահի հետ ծանոթ եմ շատ վաղուց: Նա ինձ առաջարկեց հանդես գալ այստեղ: Մեծ ուրախությամբ ընդունեցի առաջարկը: Ինձ համար համար շատ հաճելի է: Երբ «Արարատ»-ի գերբը կրծքիդ է, դա հայի համար բոլորովին այլ բան է: Հավաքվել է շատ լավ թիմ: Մենք մեր առջև դրած խնդիրները պետք է լուծենք առավելագույնս: Թիմակիցներիցս շատերի հետ ծանոթ եմ: Մարզվելու ընթացքն ինտեսիվ է: Բոլորս գոհ ենք ընթացքից: Ցանկանում եմ օգնել ակումբին՝ հասնել նպատակին, կփորձեմ օգնեմ իմ գոլերով, փոխանցումներով:
Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքական վերադառնալուն` կարծում եմ, որ ժամանակի հարց է: Եթե ակումբի հետ բարձր մակարդակով խաղամ, դուրս գանք Առաջին դիվիզիոն, տա Աստված նաև Պրեմիեր լիգա, հետո կմտածեմ հավաքականի մասին»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը