Կարեն Կարապետյանի ծրագրի ջիգյարով պաշտպանը
Ազգային ժողովի այսօրվա նիստում ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանն իր ելույթը սկսեց ցանկություններն արտահայտելով՝ նշելով, որ առաջին բանը, որ ուզում է այս պահին անել, դա Կառավարության ծրագիրը ջիգյարով պաշտպանելն է: «Այս ծրագիրը համընդգրկուն է և իր կառուցվածքով տարբերվում է նախորդ ծրագրերից: Այս ծրագրում մենք տեսնում ենք բավարար կամք՝ ծրագրում առկա դրույթները կատարելու համար»,-ասաց պատգամավորը:
Պատգամավորը վարչապետին հիշեցրեց ԱԺ-ում երեկ նրան ուղղված ոչ քաղաքական բովանդակություն պարունակող հարցերը՝ շեշտելով, որ դրանք քաղաքական գործընթացների բնական զարգացումից դուրս են և հնչեցված հարցերը ժամանակին իրենց պատասխանները կստանան: «Ո՞ւր է էքսպերսիան, ո՞ւր է էմոցիան, 2018-ին լինելո՞ւ եք վարչապետ, թե՞ ոչ»: Այս ու նմանատիպ հարցրեը քաղաքական բովանդակություն չունեն և մենք ունենք դրանց բոլորի պատասխանները: էական չի՝ ով է լինելու վարչապետը անգամ 2040 թ-ին և ընդդիմադիր պատգամավորիների՝ ո՞վ է լինելու հարցին պետք չէ լուրջ վերաբերվել, դա քաղաքական խայծ է, որը բերվում է քաղաքական դաշտում ինտրիգներ մտցնելու համար:
Խոսելով Կառավարության ծրագրում առկա առանցքայյին կետերի մասին՝ պատգամավոր Նահապետյանը կարևորեց հասարակության համար կենսական անհրաժեշտություն ունեցող ոլորտներում առկա խնդիրների բարձրաձայնումն ու Կառավարության՝ դրանց ուղղությամբ արվելիք քայլերը, որոնք էլ համահունչ են Հանրապետության նախագահի՝ մայիսի 18-ին հնչեցված հայեցակարգային կետերին:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը