Հիմա՝ կառավարությունը դոփե՞լ է, թե՞ «դոմփել». Վարչապետի հայերենը (տեսանյութ)
Քաղաքական
Ազգային ժողովում երեկվանից քննարկվում է Կառավարության 2018-22 թթ.-ի ծրագիրը: Եղան կողմ և դեմ կարծիքներ, հնչեցին հարցեր, որոնք կրում էին ոչ միայն քաղաքական, այլ նաև անձնական ենթատեքստ:
Կառավարության ծրագիրը քվեարկության դրվելուց առաջ ամփոփիչ ելույթով հանդես եկավ վարչապետ Կարեն Կարապետյանն, ով շնորհակալություն հայտնելով հնչած բոլոր կարծիքների համար, թեթեւակի անդրչադառնալով որոշներին: Մասնավորապես, վարչապետը համաձայն չէ ընդդիմադիր ԵԼՔ-ի այն տեսակետի հետ, թե առաջընթաց չկա, ու կառավարությունը տեղում դոփում է: Դոփել բառը, սակայն, ոչ այնքան վարժ գրական հայերենով խոսող վարչապետը «դոմփել» արտասանեց, ինչը «նոր իմաստ» հաղորդեց նրա ասածին:
Նշված հատվածը դիտեք 1:23 րոպեից սկսած:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը