Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Կարեն Կարապետյանին հեռացնելու «օպերացիան»

Հրապարակումներ

Կառավարության 2017-2022թթ. ծրագիրը «Ելք» և ՀՀԿ խմբակցությունների բուռն վիճաբանությունից հետո դրվեց քվեարկության և ընդունվեց 64 կողմ և 29 դեմ ձայներով: Սակայն սա խորհրդարանական մեծամասնության մեխանիկական աջակցությունն էր Կարեն Կարապետյանի կառավարությանը, որը չի սրբագրում քաղաքական այն իրականությունը, որը երեկ վերջնականապես բացահայտեց Կարեն Կարապետյանի դիրքերի թուլությունը:

Ըստ էության՝ երեկ և այսօր խորհրդարանական ընդդիմությունը և հատկապես՝ ԵԼՔ-ը սադրանքի են ենթարկել Կարեն Կարապետյանին՝ նրան ծրագրային դաշտից մղելով ինտրիգի դաշտ: Վարչապետական գործունեության ընթացքում Կարեն Կարապետյանը բավականին փորձառություն է ձեռք բերել, աշխատում է զսպել էմոցիաները, երբեմնի դրայվոտ հայտարարություններից փորձում է խուսափել, որպեսզի չհայտնվի քննադատությունների թիրախում: Բայց Կարեն Կարապետյանը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ ժամանակավոր ֆիգուրի կարգավիճակից: Այս պիտակը չարագուշակ ուրվականի նման՝ ամենուր հետապնդում է նրան. եթե նրա ժամկետը մինչև 2018 թվականն է, ապա հաստատվող ծրագիրը դառնում է ձևական փաստաթուղթ, իսկ Կարեն Կարապետյանի գերագույն առաքելությունը՝ Սերժ Սարգսյանի հետագա իշխանության ամրապնդումը: Ըստ էության՝ Կարեն Կարապետյանի համար, որպես հիմնական միսիա և քաղաքական ճակատագիր՝ այլընտրանք չի մնում, քան հարմարվել Սերժ Սարգսյանի տեղապահը լինելու կարգավիճակին: Իսկ թե ում է այս իրավիճակը ձեռնտու, ով է ինտրիգի շահառուն, քննարկման այլ խնդիր է:

Նախագահ Սերժ Սարգսյանի համար թիվ մեկ խնդիրը այս պահին Կարեն Կարապետյանից ձերբազատվելն է, քանի որ վերջինս ամբողջությամբ կատարել է իր վրա դրված պարտականությունները, այն է՝ օգնել է ՀՀԿ-ին մեկ անգամ ևս վերարտադրվել, և այժմ վարչապետի դրայվի, առավել ևս՝ ժպիտների կարիքը, չի զգացվում: Սակայն, եթե Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի հեռացման օպերացիան իրագործի հանրապետականների ձեռքով, դա կարող է ոչ միանշանակ դիտվել դաշնակից Ռուսաստանի կողմից, հետևաբար, Սարգսյանին հարկավոր է այնպիսի պլան մշակել, որի արդյունքում «և գառները ողջ մնան, և գայլերը կուշտ լինեն»: Այսինքն՝ հեռացնել Կարեն Կարապետյանին՝ առանց ռուսների առջև վատամարդ դուրս գալու: Իսկ այս հարցում Սարգսյանին կարող է օգնել խորհրդարանական ընդդիմությունը, ընդ որում՝ արևմտամետ ընդդիմությունը, որի ընդդիմադիր լինելու մեջ բազմիցս կասկածելու առիթներ ենք ունեցել: Երեկվա «շտուրմը» Կարեն Կարապետյանի անձի և նրա ներկայացրած ծրագրի դեմ, ոչ այլ ինչ էր, քան իշխանական ծրագրի մի մասը, որն ուղղված էր վարչապետի դիրքերի թուլացմանը: Իրականում, որքան էլ պոռթկումներ ունենա, ասենք, նույն Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանն անհանգստանալու որևէ առիթ չունի, քանի որ սույն պոռթկումները և էմոցիոնալ քննադատությունն ուղղված է հենց Կարեն Կարապետյանի դեմ: Այս առումով, ընդդիմությունն իրեն ավելի քան արդարացրեց, ցույց տալով, որ Կարեն Կարապետյանը կապ չունի խորհրդարանական այսօրվա մեծամասնության հետ, և նրա վարչապետությունը կախված է բացառապես մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի ցանկությունից, քմահաճույքից:

Սակայն Սերժ Սարգսյանը դեռևս զգում է Կարեն Կարապետյանի կարիքը, այդ է պատճառը, որ Հանրապետականում կամ լռում են վարչապետի թեկնածուի հարցում, կամ կիսատ-պռատ ակնարկներ անում, որոնք որևէ լույս չեն սփռում իրավիճակի վրա, և պարզապես ռևերանսներ են դեպի ՀՀԿ ղեկավարը: Եթե Կարեն Կարապետյանը մնա, նա մնալու է մեկ նպատակով, որպեսզի հետագայում նրա և իր ղեկավարած կառավարության վրա բարդվեն բոլոր հնարավոր և անհնարին ձախողումները: Ակնհայտ է, որ արդյունքում մենք, միևնույնն է, ականատես ենք լինելու Կարապետյանի հրաժարականին: Հանրապետականներն իրենց այս վարքագծով նաև հուշում են Կարեն Կարապետյանին, որ նա կարող է շատ ավելի փոքր գին վճարել, եթե չփորձի խոչընդոտել Սերժ Սարգսյանի գծած ծրագրի իրականացմանը և տուրք չտա ավելորդ քաղաքական ամբիցիաներին:

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԼոնդոնում նարինջների արկղերում գրեթե 900 կգ կոկաին են առգրավել
Ամենադիտված