«Ժողովուրդ». Լսողական սարքեր ստացող քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում. նրանք ահազանգում են
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Լսողական սարքեր ստացող քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում: Եւ, ընդհանրապես, հաշմանդամություն ունեցող անձինք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պատճառով ավելի քան հինգ ամիս չեն ստացել իրենց հասանելիք պրոթեզներն ու օրթեզները: Պատճառն այն է, որ նախարարությունը այդ սարքերը ձեռք բերելու նպատակով մրցույթ էր հայտարարել, որի արդյունքները, սակայն, մրցույթին մասնակցած մյուս ընկերությունները բողոքարկել են: Ու հիմա արդյունքում տուժում են սովորական քաղաքացիները:
Երբ «Ժողովուրդ»-ի խմբագրություն ստացված ահազանգի հետքերով դիմեցինք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, պարզաբանեցին, որ հրատապության կարգով մրցույթ է հայտարարված, ու նախատեսված է ձեռք բերել 78 լսողական սարք: Միայն թե սա հազիվ խնդրին ամբողջական լուծում տա, առավել եւս, երբ նախարար Արտեմ Ասատրյանը պարզապես թերանում է ոլորտի խնդիրները լուծելու հարցում եւ մատնված է անգործության»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից