Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն
Սպորտ
Ծանրամարտի Հայաստանի ներկայացուցիչ, oլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը:
Տոկիոյում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության +105 քաշային կարգում Մարտիրոսյանը պոկում վարժությունում գրանցեց 191 կգ արդյունք, հրում վարժությունում 235 կգ` երկու դեպքում էլ նվաճելով փոքր ոսկե մեդալ:
Երկամարտի 426 կգ արդյունքով Հայաստանի ներկայացուցիչը դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն:
Կանանց հավաքականի անդամ Արփինե Դալալյանը գրավել էր 4-րդ հորիզոնականը (երկամարտի 234 կգ արդյունք):


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը