Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Բոլորս սպասում ենք Չեմպիոնների լիգա վերադարձին. Մխիթարյանը պատասխանել է երկրպագուների հարցերին

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է երկրպագուների հարցերին:

Անդրադառնալով օգտատերերից մեկի հարցին՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուների կողմից իրեն երգ նվիրելու վերաբերյալ, Մխիթարյանն ընդգծել է, որ սիրում է այդ երգը և այն իրեն մոտիվացնում է, երբ լսում է այն մարզադաշտում:

Պատասխանելով մեկ այլ օգտատիրոջ հարցին՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի Չեմպիոնների լիգա վերադարձի վերաբերյալ՝ Մխիթարյանը նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի տեղը հենց Չեմպիոնների լիգան է: «Մենք շատ ուրախ ենք, որ կրկին մասնակցելու ենք այդ մեծ մրցաշարին: Նոր մրցաշրջանում մենք խաղալու ենք տիտղոս նվաճելու համար: Մեզ ֆանտաստիկ խաղ է սպասվում «Ռեալ»-ի հետ Եվրոպայի Սուպերգավաթի խաղում»,- ասել է նա:

Օգտատերերից մեկին հետաքրքրել է, թե Հենրիխ Մխիթարյանի համար ո՞րն է ավարտված մրցաշրջանի ամենահիշարժան պահը: Ֆուտբոլիստը պատասխանել է, որ ամենահիշարժան պահը Եվրոպայի լիգայի գավաթը նվաճելն էր: «Մենք շատ էինք աշխատում այդ մրցաշարում հաղթելու համար: Իսկապես շատ կարևոր է, որ մենք կարողացանք անել դա: Եվ հիմա բոլորս սպասում ենք Չեմպիոնների լիգա վերադարձին»,- ընդգծել է Հենրիխ Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանը նաև ընդգծել է, որ ցանկանում է նոր մրցաշրջանում ավելի շատ գոլեր հեղինակել և գոլային փոխանցումներ կատարել ու օգնել իր թիմին որքան հնարավոր է շատ տիտղոսներ նվաճելու հարցում: Ֆուտբոլիստն ընդգծել է, որ դրա համար կներդնի բոլոր ջանքերը:

Երկրպագուներից մեկի հարցին, թե ո՞ր ֆուտբոլիստի խաղն է իրեն ոգեշնչել, Մխիթարյանը պատասխանել է, որ իր ամենասիրած ֆուտբոլիստը եղել է Զինեդին Զիդանը:

Հայ օգտատերերից մեկը հարցրել է՝ արդյոք ֆուտբոլիստը պատրաստվում է առաջիկայում Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա հիմնել, ինչին ի պատասխան Մխիթարյանը նշել է. «Ես այդ մասին մտածել եմ ու ուրախ կլինեմ զարգացնել իմ ֆուտբոլային փիլիսոփայությունը հայ երեխաներին փոխանցելու գաղափարը»:

Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վերաբերյալ հարցին. «Ժոզեն հաղթող է: Նա շատ է աշխատում յուրաքանչյուր խաղում հաղթանակի հասնելու և համոզված լինելու համար, որ մենք բոլորս պատրաստ ենք 100 տոկոսով նվիրվել խաղերին: Նա մեզ էմոցիաներ ու մոտիվացիա է պարգևում: Ես նրանից շատ բան եմ սովորել և շարունակելու եմ սովորել առաջիկա մրցաշրջանում»:

Նա ընդգծել է, որ իր հեղինակած ամենագեղեցիկ գոլը համարում է «Սանդերլենդ»-ի դարպասը «կարիճ» հարվածով ուղարկած գնդակը, իսկ ամենակարևորը՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում Ամստերդամի «Այաքս»-ին խփած գնդակը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԼոնդոնում նարինջների արկղերում գրեթե 900 կգ կոկաին են առգրավել
Ամենադիտված