«Արցախի բալիկներ»-ը կրկին փայլեցին Հոկտեմբերի 20-ին էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար մշտական բնակության ժամկետը կարող է երկարացվել մինչև 8 տարի Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ, տրվել են կարգադրագրեր. Շուկայի վերահսկողության տեսչական մարմին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ իրավիճակը Լարսում Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի Վենսը հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին Ավտոբուսում տղամարդու և երկու կնոջ միջև վեճի դեպքով նյութերն ուղարկվել են նախաքննական մարմին Ողբերգական դեպք՝ Սյունիքում․ մահացել է 10 ամսական աղջնակ Թրամփ․ Ուկրաինայի անունից բանակցությունները պետք է վարի մեկ ուրիշը Կենսաթոշակների և նպաստների 20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Կոլումբիայում ռազմական գործողությունների ժամանակ կործանվել է բանակային ուղղաթիռ 

«Առավոտ». Արդարությունն ու Մոնումենտի դղյակների տերերը. ի՞նչ մտածել նրանց մասին

Հայկական Մամուլ

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է.

«Քաղաքական եւ հասարակական գործիչների բառապաշարում հաճախ է հանդիպում արդարություն բառը: Բայց դա, ինչպես հայտնի է, չափազանց հարաբերական կատեգորիա է: Իմ մեքենան միջին կարգի «Սուզուկի» է, հարեւանիս մեքենան, ենթադրենք, «S» կարգի «Մերսեդես» է: Համարելով, որ ես իմ հարեւանից ավելի լավ, ավելի տաղանդավոր, ավելի աշխատասեր մարդ եմ, ես կարող եմ դա անարդար համարել: (Կոնկրետ ինձ դա չի վերաբերում, ես նման հարցերով չեմ հետաքրքրվում, որովհետեւ կարծում եմ, որ որեւէ մեկի հետ համեմատվելն ու «մրցելը» ժամանակի եւ նյարդերի զուր կորուստ է): Ճիշտ նույն ձւեով «07»-ի տերը կարող է մտածել իմ մասին:

Եթե որեւէ մեկը տառապում է անարդարության զգացումից, ապա նրա հոգեկան վիճակը ծանր է՝ նա չի կարող անընդհատ չմտածել դրա մասին, չի կարող աշխատանքի վայրում լիովին դրսեւորել իր ունակությունները, տուն վերադառնալիս չի վայելում ընտանիքի ջերմությունը, ընդհանրապես հաճույք չի ստանում կյանքից: Նա կարող է բողոքել խոհանոցում, ֆեյսբուքում կամ հանրահավաքում, բայց դրանից աշխարհն ավելի արդար չի դառնա:

Որովհետեւ շուկայական հարաբերությունների պայմաններում անխուսափելի է, որ մեկն ունենա «Մերսեդես», մյուսը՝ «Սուզուկի», իսկ երրորդը՝ «07»:

Խնդիրը, հետեւաբար, արդարության մեջ չէ, որովհետեւ այդ իմաստով «արդարություն» երբեք չի հաստատվի: Երբ ես իջնում են Ազատության պողոտայի աջ կողմով եւ տեսնում եմ հայտնի դղյակները (որոնք, ի դեպ, ամեն տարի ավելանում են), ես չեմ մտածում արդարության մասին: Ես շատ ավելի վատ բան եմ մտածում, ենթադրում եմ, որ դրանց տերերը, հավանաբար, կատարել են ինչ-որ հանցագործություն, եթե նման տներ ունեն:

Բայց ոչ մեկս դեմ չի լինի չէ՞, եթե Հենրիխ Մխիթարյանն այդպիսի դղյակ ունենա: Ինչո՞ւ: Որովհետեւ նրա աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» հայտնի է, «սպիտակ» է, հարկվում է ըստ օրենքի:

Եվ եթե Մոնումենտի դղյակների տերերն ինձ ցույց տան փաստաթղթեր, թե ինչպես է, ասենք, իրենց 100 հազար «սպիտակ» դոլարը դարձել 1 մլն դոլար, իսկ մեկ միլիոնը դարձել 4 (դարձյան «սպիտակ»), ապա այդ մարդկանց նկատմամբ էլ ես ոչ մի կասկած չեմ ունենա:

Խնդիրը, հետեւաբար, արդարությունը չէ, այլ թափանցիկությունը, հաշվետվողականությունը եւ, ի վերջո, օրինականությունը: Ես կարող եմ ցույց տալ բանկային փաստաթղթեր, թե երբ եմ ապառիկով ձեռք բերել իմ «Սուզուկին», որքան եմ ամեն ամիս մուծել, եւ երբ եմ վարկս փակել, քանի որ բանկային համակարգը, բարեբախտաբար, «սպիտակ» է:

Կարծում եմ՝ եկամուտների, ծախսերի եւ գույքի հայտարարագրումը պետք է լինի պետության ամենաառաջին քայլը: Եվ այն պետք է լինի համատարած»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Reuters. Ուիթքոֆը և Քուշները Ուկրաինայի հարցով բանակցություններ կանցկացնեն Նորվեգիայում «Արցախի բալիկներ»-ը կրկին փայլեցինՀոկտեմբերի 20-ին էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այլևս չի ցանկանում աջակցել Կանադային, Մեքսիկային և Եվրոպային Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար մշտական բնակության ժամկետը կարող է երկարացվել մինչև 8 տարիՀայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ, տրվել են կարգադրագրեր. Շուկայի վերահսկողության տեսչական մարմինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ իրավիճակը ԼարսումՖրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերիՎենսը հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ինԱվտոբուսում տղամարդու և երկու կնոջ միջև վեճի դեպքով նյութերն ուղարկվել են նախաքննական մարմինՈղբերգական դեպք՝ Սյունիքում․ մահացել է 10 ամսական աղջնակԹրամփ․ Ուկրաինայի անունից բանակցությունները պետք է վարի մեկ ուրիշըԿենսաթոշակների և նպաստների 20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականըԿոլումբիայում ռազմական գործողությունների ժամանակ կործանվել է բանակային ուղղաթիռՎայոց ձորում ֆոտոթակարդներն ընձառյուծ են արձանագրելՓիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ․ AxiosԱրմավիրի մարզում «BMW»-ն բախվել է ծառին և հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել էՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՉեխիաՍայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը․ կա վիրավորԴժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան«Հրապարակ». ՔՊ-ն ընդդիմադիրներին քննադատելու առիթներ է փնտրում Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»«Հրապարակ». ՔՊ-ն փախչում է, «ուժեղները»՝ հետապնդում Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրելԱհազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որն է Վանոյանի հեռացման պատճառը «Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել Հաքերը արհեստական բանականության միջոցով կոտրել է ավելի քան 100 ընկերության կայքԱվստրալիայի խորհրդարանի պատգամավորին վրաերթի են ենթարկելՌուբիոն հաստատել է, որ G20-ից հետո կայցելի ԱստանաԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին՝ կապի եվրոպական շուկա սահմանափակումների պատճառով. The Financial TimesԼեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառովԱՄՆ-ն սպառնացել է ԵՄ-ին՝ Starlink-ի սահմանափակումների պատճառովՌուսական բանակը վերահսկողություն է հաստատել Օմելնիկ բնակավայրի նկատմամբՂրղզստանի նախագահը պատմել է, որ իրեն առաջարկել են հեղաշրջում կազմակերպել ՂազախստանումՎթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանումԿոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվելԻրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին սպառնացել է հակահարվածով նոր հարձակման դեպքումԱպօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համար
Ամենադիտված