Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Հայաստանը`աշխարհաքաղաքական խաղերի կիզակետում...

Հրապարակումներ

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի կողմից  միառժամանակ առաջ հնչեցրած հայտարարությունն ԱՄՆ պատրաստակամության մասին` Հայաստանի վերականգնողական էներգետիկայի ոլորտում հանդես գալու բազմամիլիարդանոց ներդրումային ծրագրերով,դեռևս շարունակում է գերարդիական թեմա լինել. արձագանքները դրա հետ կապված չեն դադարում լսելի լինել:

Ինչպես հայտնի է,  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, խոսելով ու արձագանքելով  դեսպան Միլսի խոսքերին, հայտարարել է, թե վերջինիս կողմից  վերականգնվող էներգետիկայի ոլորտում 8 միլիարդի ներդրում կատարելու առաջարկություն առհասարակ չի եղել. այդ թիվն, ըստ  փոխնախարարի, ընդամենն արտահայտում է Հայաստանի` համապատասխան ոլորտում ունեցած  ներդրումային պոտենցիալը:

Այն, որ դեսպանի այն ուղիղ խոսքը, թե ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներդրումներով, և շուրջ 8 մլրդ դոլար ներդրումային համագործակցության հնարավորություն կա, այլ բան չի կարող լինել,քան կոնկրետ առաջարկ`Հայաստանին, տեսանելի է նույնիսկ անզեն աչքով, հետևաբար` փոխնախարարի պնդումը,թե դեսպանի կողմից համապատասխան առաջարկություն չի եղել, հարկ է դիտարկել ավելի շատ ակնարկ, քան իրողության ֆիքսում,ակնարկ,որի տակ հասկացվում է մեկ միտք` մենք ԱՄՆ օգնության կարիքը բնավ չենք զգում:Կասկած լինել չի կարող այն բանում,որ Հայաստանի կառավարության` Հայկ Հարությունյանի շուրթերով պատասխանը` դեսպան Միլսին,արդյունք է խորքային գործոնների. պարզից էլ պարզ է,որ Միլսի առաջարկն ունի ոչ միայն կամ ոչ այնքան տնտեսական ենթատեքստ, որքան՝  աշխարահաքաղաքական:

Ակնհայտ է` ԱՄՆ-ը փոձում է Անդրկովկասում ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանի համար հանդես գալ որպես այլընտրանք Ռուսաստանին,ընդ որում,  առաջին հերթին հենց էներգետիկ դաշտում, քանի որ ՌԴ` մեր երկրի նկատմամբ ունեցած կարևոր լծակներից մեկն էլ էներգետիկան է: Ռուսներն էլ, իրենց հերթին, օգտագործելով ունեցած լծակներն, անում են ամեն բան` ԱՄՆ պլանները չեզոքացնելու համար. թե՛ Միլլերի այցը Երևան, թե Կարեն Կարապետյանի փեսա Հայկ Հարությունյանի հայտարարույունը պետք է դիտարկել որպես ռուսական կողմի ուղղակի պատասխան Վաշինգտոնին. սա միանշանակ է:

Հարցը,սակայն,շատ ավելի խորը կողմեր ունի,որոնք, միգուցե,  ոմանց այնքան էլ տեսանելի կարող են չլինել: Հաշվի առնելով այն, որ ասենք նույն «Stratfor»-ի առաջատար վերլուծաբանները չէին կարող նախօրոք չիմանալ Մոսկվայի նմանատիպ արձագանքի մասին, ակնհայտ է, որ Միլսի առաջարկն ավելին պետք է դիտարկել,քան ուղղակի Հայաստանի տնտեսությունը ծաղկեցնելու բարի,բայց մերժված ցանկություն: Իրականում  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, կատարելով նման հայտարարություն, փորձում է ամրապնդել Հայաստանի աշխարհաքաղաքական  դիրքերը տարածաշրջանում` հասկացնելով ռուսներին, որ Երևանն իրականում այլընտրանք ունի`քայլ, որը ձեռնտու է նաև Երևանին: Միլսը հրաշալիորեն հասկանում էր, թե իրականում ի՞նչ արձագանք կարող էր ստանալ իր առաջարկությունը ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի ընկերոջ ղեկավարած կառավարության կողմից, շատ լավ պատկերացնում էր, որ դա անհանգստություն է առաջ բերելու հատկապես Մոսկվայում, քանի որ Կրեմլը ԱՄՆ առաջարկության մեջ տեսնելու էր ոչ թե համագործակցության հնարավորություն,այլ` իրեն նետված մարտահրավեր:

Իսկ խնդիրն իրականում կապված է արցախյան հակամարտության հետ: ԱՄՆ  ուղերձը` Ռուսաստանին  (Միլսի խոսքերն ավելի շատ հասցեագրված էին Մոսկվային, քան Երևանին) հետևյալն է` եթե Հայաստանն ինչ-որ պահի որոշի սեփական շահերից ելնելով  արևմտամետ ուղի որդեգրել,ապա Արևմուտքը պատրաստ է հանդես գալ իրական այլընտրանքի դերում: Հենց սա էր հասկացել Միլլերը,երբ շտապել էր Երևան`Կարապետյանի հետ հանդիպման:  Իսկ ի՞նչ է տալիս ԱՄՆ-ին ՌԴ շահագրգռվածությունը`Հայաստանից երես չդարձնելու ու գնահատելու ռուս-հայկական դարավոր բարեկամությունը: Տալիս է մեկ բան. Հայաստանը խուսափում է արցախյան հակամարտության մեջ  մանրադրամ դառնալու տխուր հեռանկարից,ինչը կարևոր հանգամանք է` ազատագրված տարածքների ճակատագրի հարցում: Անհերքելի է,որ Հայաստանն օբյեկտիվորեն երբեք չի հաշտվի ասենք 7 կամ 5 շրջանների`ազերիներին հանձնման հետ, տարածաշրջանում ռուս խաղաղապահների մուտքն էլ կատեգորիկ կերպով ձեռնտու չէ ՆԱՏՕ-ին, հետևաբար` Արևմուտքը, հանդես գալով Հայաստանի համար այլընտրանքի դերում ու այդպիսով ամրապնդելով մեր աշխարհաքաղաքական կշիռն Անդրկովկասում, փորձում է կասեցնել ռուսական հայտնի պլանը, որն իրենից ենթադրում է տարածքների հանձնում Ադրբեջանին ու այնտեղ խաղաղապահ զորքերի տեղակայում: Հստակ է ամեն բան. եթե դու որպես պետություն,հանձնված ես միայն մեկի քմահաճույքին,ապա չափազանց մեծ է այն բանի հավանականությունը,որ այդ մեկն,անկախ այն բանից,թե ով է նա, կարող է քեզ մանրադրամ դարձնել իր պլանների իրագործման համար: Իսկ այն,որ Հայաստանը նման տխուր պրակտիկա արդեն ունեցել է, վկայում է 2016-ի ապրիլը:

Ինչ վերաբերում է Միլսի առաջարկի զուտ տնտեսական կողմին կամ դրա`մեզ համար ներկա պահին շահավետությանն,ապա ինչպես փորձագետներն են վկայում,այն այնքան էլ գրավիչ չէ. ներդրումների իրականացման դեպքում տեղծվելու է մի իրավիճակ, երբ Հայաստանում եղած ավելի քան 4000 մեգավատ ավելցուկային հզորություններին կգումարվեն նոր հզորություններ, ինչի արդյունքում Հայաստանը հսկայական պրոֆիցիտային էներգահամակարգ կունենա՝ չունենալով սպառման շուկա: Հետևաբար` առանց էներգիայի արտահանման խնդիրը լուծելու, որն այս դեպքում անլուծելի կդառնա` պայմանավորված դաշտում ռուսական ազդեցությամբ, Միլսի առաջարկը կորցնում է իր տնտեսական գրավչությունը: Այն գրավիչ կլիներ,եթե ԱՄՆ-ն ու ՌԴ միտված լինեին այստեղ ոչ թե միմյանց հետ մրցակցելու, այլ համագործակցելու,սակայն առնվազը տեսանելի ապագայում Անդրկովկասում գերտերությունների համագործակցության մասին պետք է մոռանալ:

Իրականում, անկախ այն բանից,թե արտաքուստ ի՞նչ բնույթի խոսակցություններ են ծավալվում,ի՞նչ առաջարկներ են հնչում կամ այդ առաջարկներին ի՞նչ պատասխաններ են տրվում,խնդիրը մեր դեպքում միայն աշխարհաքաղաքականությունն է. աշխարհի պատմության ներկա ցիկլը չափազանց պայթյունավտանգ է ու այնքան խճճված:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված