Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

ՀՀ քաղաքացի՞ ես՝ ուրեմն 2000 դոլարի պարտք ունես

Հրապարակումներ

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը (ԱՄՀ) որոշել է հատկացնել Հայաստանին 21.6 մլն դոլարի հերթական վարկը: Այս մասին ժամեր առաջ հաղորդել է ԱՄՀ մամլո ծառայությունը, որը գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքում:

ՀՀ կառավարությունը վաղուց արդեն միջազգային վարկերի միջոցով է երկրում առկա շատ խնդիրներ լուծում:Առհասարակ, նորմալ է, երբ մի որևէ երկիր, իր համար կենսական նշանակություն ունեցող ինչ-ինչ ծրագրեր իրագործելու կամ հարցեր լուծելու համար դրամական միջոցներ չի ունենում և պարտք է վերցնում այլ պետություններից կամ միջազգային կազմակերպություններից: Ու նորմալ է, որ Հայաստանը, ինչպես և աշխարհի մնացած բոլոր երկրները, իր ծրագրերի իրականացման համար վարկեր, փոխառություններ է վերցնում: Սակայն մեր քրեաօլիգարխիկ տնտեսական-քաղաքական համակարգի պայմաններում այս վիճակն իդեալական է իշխանությունների ու աղետաբեր՝ հասարակության համար: Հեշտ վարկերը դարձել են զարգացման ռեսուրս ունեցող ներդրումների թշնամին: Քանի իշխանություններն ունեն «սնուցման» աղբյուր, նրանք չեն մտածելու կոռուպցիայի և մենաշնորհների դեմ իրական պայքար մղելու, ներդրումային միջավայրը բարելավելու մասին, եթե նույնիսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանի շուրթերից մեկ ամսվա ընթացքում երեք անգամ հնչում է ութ միլիարդ դոլարի խիստ գրավիչ առաջարկությունը: Հայաստանը բազմաթիվ վարկեր, փոխառություններ, դրամաշնորհներ է ստացել, օրինակ՝ դատաիրավական ոլորտի բարեփոխումների համար: Թե ինչ արդյունքներ ենք արձանագրում այս ոլորտում, թողնում ենք հասարակության գնահատականին: Փաստն այն է, որ բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռն այս պահին գերազանցում է 1500 դոլարը: ՀՀ պետական պարտքը 2017թ.-ի ապրիլի վերջի դրությամբ գերազանցեց 6 մլրդ 37 մլն ԱՄՆ դոլարի սահմանագիծը: Երկրի արտաքին պարտքը կազմում է 4 մլրդ 852 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքը հասել է 1 մլրդ 185 մլն ԱՄՆ դոլարի: Արդյունքում այսօր արդեն յուրաքանչյուր նոր ծնվող ՀՀ քաղաքացի արդեն իսկ ունի 2000 ԱՄՆ դոլարի հասնող պարտք:

Կառավարությունը ստիպված է ապավինել արտասահմանյան վարկերին, քանի որ խոստացված և այդքան սպասված ներդրումները այդպես էլ տեղ չեն հասնում: Ձևավորվել է մի փակ շղթա, երբ իշխանությունները հեշտ վարկեր ստանալու հնարավորություն ունենալով, որևէ ջանք չեն գործադրում ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ: Իսկ ներդրումներ չկան, քանի որ, ներդրումներն ուղղվում են այնտեղ, որտեղ նպաստավոր պայմաններ կան, որոնց մեջ մտնում է նաեւ ավելի մեծ շահույթ ապահովելը: Իսկ Հայաստանը այդ երկիրը չէ, մենք ռիսկային երկիր ենք: Ներդրումների համար հարկավոր է խաղաղություն, ցածր հարկեր եւ քիչ թե շատ խելացի օրենքներ: Մենք խաղաղություն չունենք, ցածր հարկեր՝ նույնպես, իսկ խելացի օրենքների հետ կապված կասկածներ ունեմ: Քանի որ մեզ մոտ օրենսդրական դաշտը ամեն տարի քրքրում են ու փոփոխում: Բայց այս ամենից զատ գլխավոր պատճառը մեր տնտեսական-քաղաքալան համակարգի քրեաօլիգարխիկ բնույթն է: Նաև սա է Հայաստանի իշխանությունների և մեր երկրում ԵՄ պատվիրակության հարաբերությունների այսօրվա ճգնաժամի խորքային պատճառներից մեկը: Բրյուսելն, ըստ ամենայնի, ամենամեծ դասն է քաղել ապրիլի 2-ի ընտրություններից և այլևս չի ցանկանում մասնակցել Հայաստանի իշխանությունների համակարգային բարեփոխումների իմիտացիային կամ որ նույնն է՝ քրեաօլիգարխիկ ստատուս քվոյի ամրապնդմանը:

Այսպիսով, կառավարությունն իր խոստացած 5 %-ի տնտեսական աճն ապահովելու համար շատ մեծ ջանքեր պետք է թափի, որովհետև Հայաստանի տնտեսությունը ծանր հիվանդ է։ Եթե որոշել են «թարմ արյուն» ներարկել, ստիպված պետք է այնպիսի վերականգնողական մեթոդներով աշխատեն, որ նախ հիվանդին մահվան դռնից հետ բերեն, հետո միայն վիճակը կայունացնելու մասին մտածեն։ Նորմալ տնտեսություն ունեցող երկրներում 5 % աճը փոքր ցուցանիշ է, Հայաստանի դեպքում` շատ մեծ։ Եթե խնդիր դրված չէ` ընդամենը «յոլա գնալու» ծրագիր ներկայացնել ու ժամանակավոր աճի իմիտացիա ստեղծել, պետք է տնտեսության խաղի կանոնները հիմնովին փոխել և կիսատ քայլերով չդոփել տեղում՝ հույսներն արտասահմանյան վարկերին դրած: Կարծում ենք` վարչապետը շատ լավ հասկանում է սա։

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված