56–ամյա վարորդը ГАЗ 5312-ով կողաշրջվելով՝ հայտնվել է դաշտում. կան վիրավորներ (լուսանկարներ)
Լուսանկարներ
Այսօր՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղի բնակիչ, 56-ամյա Ռուբեն Պետրոսյանը իր վարած ГАЗ 5312 մակնիշի 19 ՍՕ 600 համարանիշի ավտոմեքենայով Քարաբերդ–Ձիթհանքով ճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վթարի հետևանքով վարորդ Ռ. Պետրոսյանը, ուղևորներ՝ Ցամաքասար գյուղի բնակիչ, 21-ամյա Գարիկ Պետրոսյանը , Արագածոտնի մարզի Սուսեր գյուղի բնակիչ, 64-ամյա Ժորա Մխիթարյանը և նույն մարզի Թաթուլ գյուղի բնակիչ Երվանդ Մարկոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Ըստ տեղեկությունների՝ վիրավորներից Գ. Պետրոսյանը աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի Թալինի մասնաճյուղում, իսկ Ե. Մարկոսյանը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում