Մահացել է Ժոզե Մոուրինյուի հայրը
Սպորտ
79 տարեկան հասակում մահացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հայրը: Այս մասին տեղեկացնում է A Bola-ն:
Մոուրինյու ավագը եղել է ֆուտբոլիստ և խաղացել է դարպասապահի դիրքում: Հանդես է եկել «Վիտորիա»-ում, որի կազմում երկու անգամ նվաճել է Պորտուգալիայի գավաթը, իսկ 1969-1974թթ.-ը հանդես է եկել «Բելենենսեշ»-ում:
Մոուրինյու ավագը եղել է նաև մարզիչ: Նրա գլխավորույթամբ Ժոզե Մոուրինյուն հանդես է եկել երկու ակումբում՝ «Ռիու Ավե»-ում (1981/82) և «Բելենենսեշ»-ում (1982/83):
Մոուրինյուն ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել հոր հետ, առանց մեկնաբանության:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը