Եվրոպայի լիգա. «Շիրակ»-«Գորիցա» խաղի մրցավարները հայտնի են
Սպորտ
Հունիսի 29-ին, ժամը 16:00-ին, Գյումրու քաղաքային մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի «Շիրակ»-«Գորիցա» առաջին հանդիպումը։
Գյումրիում կայանալիք հանդիպումը կսպասարկի ռուս մրցավարական բրիգադը։ Այս մասին տեղեկացնում է Գյումրիի թիմի կայքը:
Գլխավոր մրցավարն է Միխայիլ Վիլկովը, մրցավարի առաջին օգնականն է Ալեքսեյ Վորոնցովը, մրցավարի երկրորդ օգնականն է Դմիտրի Չելցովը, չորրորդ պաշտոնյան՝ Վլադիմիր Սելդյակովը։ Հանդիպման տեսուչն է բոսնիացի Ռուսմիր Մրկովիչը։ ՈւԵՖԱ-ի պատվիրակն է Ղազախստանը ներկայացնող Օլժաշ Աբրաևը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն