«Ռեալ»-ը կերկարաձգի պայմանագիրը Ռամոսի հետ
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ակումբը կերկարաձգի պայմանագիրը Սերխիո Ռամոսի հետ: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Պերեսի խոսքերով, 31-ամյա պաշտպանի հետ նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2021թ.-ը:
Ռամոսի գործող պայմանագիրբ ավարտվում է 2020թ.-ին:
Ֆուտբոլիստը «Ռեալ» է տեղափոխվել 2005թ.-ին՝ «Սևիլիա»-ից՝ 27 մլն եվրոյի դիմաց:
Արդյունքում մադրիդյան թիմում Ռամոսը արդեն հանդես է գալիս 12 տարի: Իսպանական թիմում անցկացրած մրցաշրջանների քանակով Մանոլո Սանչիսի ռեկորդը (18) գերազանցելու համար Ռամոսը «Ռեալ»-ում հանդես պետք է գա մինչ 37 տարեկանը:
Ֆուտբոլիստը իսպանական ակումբում մասնակցել է 522 խաղի և հեղինակել 68 գոլ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը