Ինչպես է Գարիկ Մարտիրոսյանի կինը Մխիթարյանին համոզում իրեն տալ Եվրոպայի լիգայի գավաթը` որպես ծաղկաման (տեսանյութ)
Սպորտ
Հայ հումորիստ և հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում որոշ ժամանակ առաջ հրապարակել էր Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը Եվրոպայի լիգայի գավաթի հետ, իսկ Գարիկի կինը մեկնաբանություններում գրել էր.
«Գարիկ, ես այսպիսի ծաղկամանի մասին էի ասում: Շատ կհամապատասխանի մեր հյուրասենյակին: Խնդրում եմ, հարցրու Հենրիխից, թե որտեղից է այն վերցրել»:
Այսօր Գարիկ Մարտիրոսյանի կինը իր միկրոլոգում այդ գրառման շարունակությունը հանդիսացող հումորային տեսանյութ է հրապարակել'ամուսնու և Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ, որում Ժաննան ու Հենրիխը համոզում են Գարիկ Մարտիրոսյանին, որ իրականում դա հենց ծաղկաման է և ոչ թե Եվրոպայի լիգայի գավաթ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը