Ամեն ինչ կանենք հաջողության համար. Արթուր Եդիգարյանը` Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղի մասին
Սպորտ
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման շրջանակում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը կընդունի Անդորրայի չեմպիոն «Սանտա-Կոլոմա»-ին:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն առաջիկա խաղի մասին խոսեց հայկական թիմի ֆուտբոլիստ Արթուր Եդիգարյանը:
«Թիմը շատ լավ է պարտրաստվել վաղվա խաղին: Բարդ հանդիպում է սպասում: Բայց ամեն ինչ կանենք հաջողության համար: Ինձ համար հաղթանակը ամենամեծ նվերը կլինի:
Կարևոր չէ, թե ով գոլ կխփի: Թող խփի Արսեն Բեգլարյանը, Կասպարովը, բայց մենակ հաղթենք:
Մեր թիմը, մարզչական կազմը պրոֆեսիոնալ է, գիտենք մրցակցի և ուժեղ կողմերը, պետք է այնպես անենք, որ մեզ համար դժվարություններ չառաջացնեն»:
Նշենք, որ այսօր ֆուտբոլիստի ծննդյան օրն է:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը