Բարդ խաղ է լինելու. Խուան Կապդևիլյան` «Ալաշկերտ»-ի դեմ կայանալիք խաղի մասին
Սպորտ
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման շրջանակում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը կընդունի Անդորրայի չեմպիոն «Սանտա-Կոլոմա»-ին:
Խաղից առաջ լրագրողների հետ հանդիպեց «Սանտա-Կոլոմա»-ի ֆուտբոլիստ Խուան Կապդևիլյան:
Խաղի մասին խոսելիս ֆուտբոլիստը նշեց, որ ուսումնասիրել են իրենց մրցակցին, ինչպես նաև հաշվի են առնում անցյալ տարվա փորձը: Տեղյակ են, որ «Ալաշկերտ»-ն ավելի ուժեղ է, բայց գիտեն նաև, որ իրենց թիմն էլ է առաջադիմել:
Ֆուտբոլիստի խոսքով` բարդ խաղ է լինելու, բայց իրենք ամբողջ ուժով պայքարելու են:
Խոսելով Անդորրայի առաջնության մասին ֆուտբոլիստն ասաց. «Շատ հպարտ եմ, որ հաղթել ենք ազգային լիգան: Առաջնության մակարդակը բարձր է, հաղթելու համար շատ դժվարություններ կան: Շատ գոհ և հպարտ եմ, որ խաղում եմ այս թիմի համար»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը