Մոսկվայում սպանել են հայ գործարարի
Հասարակություն
Մոսկվայում հրազենային կրակոցի հետևանքով սպանվել է 57-ամյա գործարար Վաչիկ Աբգարյանը։ Այդ մասին հայտնում է Mash պորտալը։
Տեղեկությունների համաձայն՝ գործարարը սպանվել է իրեն պատկանող գրասենյակի մոտակայքում։ Նա ղեկավարում էր «Կապ-ստրոյ» շինարարական ընկերությունը։ Արձակված փամփուշտը դիպել է գործարարի կրծքավանդակին։
Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները կլինիկական մահ են արձանագրել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն