Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Պուտինի այլընտրանքային առաջարկն՝ Ալիևին. ինչպե՞ս կարձագանքի Բաքուն

Հրապարակումներ

Մինչ Հայաստանում շատերը տարված են ներքին խնդիրներով, իսկ քննարկման հիմնական թեման էլ կառավարության 2017-2022 թվականների ծրագիրն է, բավական հետաքրքրական զարգըացումներ  են տեղի ունենում ռուս-ադրբեջանական հարաբերություններում:

Ինչպես հայտնի է, արդեն մի քանի օր է՝ Բաքվում է գտնվում Ալեքսանդր Պրոխանովը, ով, արդարև, համարվում է ժամանակակից Ռուսաստանի գաղափարական  քարոզիչներից մեկը, կրեմլյան քարոզչամեքենայի հիմնական հարվածային ուժերից: Պրոխանովն Արդբեջանում ակտիվորեն հանդիպումներ է ունենում երկրի բարձրագույն իշխանական շրջանակների հետ, տեսակցում Միլի մեջլիսի պատգամավորների ու նույնիսկ Ղարաբաղից արտագաղթածների հետ՝ այդ ընթացքում հանդես գալով ակնհայտ ադրբեջանամետ հայտարարություններով (նմանատիպ հանդիպումներից մեկի ժամանակ նույնիսկ խոսել էր Շուշիից, հիշել խորհրդային շրջանի չինովնիկներին և այլն): Մի խոսքով՝ տպավորություն է՝ ասես ռուսները Ադրբեջանի հետ սերտ առնչություններ ունեցող Պրոխանովի միջոցով փորձում են ինչ-որ բան հասկացնել Ալիևին:

Սրան զուգահեռ էլ պարզվում է՝ Ադրբեջանում մեծ աղմուկ է բարձրացրել «Ռիա Դերբենտ» կայքում Ադրբեջանի ապագային վերաբերող յուրատեսակ վերլուծականն, ուր հոդվածագիրը բավական մռայլ գույներով է նկարագրում Ադրբեջանի ապագան այն պարագայում,եթե  Ալիևը հանկարծ որոշի Արցախի ու Հայաստանի դեմ մարտական գործողությունների գնալ. հոդվածի հեղինակը, վերլուծելով իրավիճակն ու որոշ գործոններ, հոդվածում հանգում է այն եզրակացության, որ Ադրբեջանին կործանվելուց կարող է փրկել միմիայն Ռուսաստանը:

Հարց կարող է առաջանալ՝ ո՞րն է այս ինքնատիպ ներկայացման ողջ իմաստն ու նպատակը, կամ ի՞նչ է փորձում Պուտինը հասկացնել Ալիևին: Նախ՝ անկասկած է, որ Պրոխանովի՝ Բաքու կատարած այցի ու համապատասխան ռուսաստանյան կայքում Ադրբեջանի մասին հրապարակման միջև գոյություն ունի հստակ կապ: Ավելին՝ սրանք միևնույն «օպերացիայի»  տարբեր բաղադրիչներն են, որ կոչված են մի կողմից սիրաշահելու Ալիևին, շոյելու նրան,  մյուս կողմից՝ ենթարկելու սարսափելի շանտաժի՝ Աբշերոնյան թերակղզու ճակատագիրը դնելով խիստ հարցականի տակ՝ կետ առ կետ նշելով այն բոլոր գործոնները, որոնք կարող են նպաստել Ադրբեջանի փաստացի վերացմանը: Ռուսաստանի ուղերձը Բաքվին՝ մեկն է. ռուսները փորձում են Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանն ամեն կերպ համոզել, որ այդ երկրի ճակատագիրը կախված է բացառապես Կրեմլի քմահաճույքից, ու եթե Ալիևը գնա ինքնակամ քայլերի՝ առանց այդ քայլերը նախապես համաձայնեցնելու Մոսկվայի հետ ու դրանով իսկ փաստի առաջ կանգնեցնելով ՌԴ-ին, ապա վերջինս, օգտագործելով համապատասխան գործիքակազմերը, փաստացի կկործանի Ադրբեջանը: Միևնույն ժամանակ, Ալիևին Պրոխանովի շուրթերով այլընտրանք է առաջարկվում՝ պայծառ ապագա, Արցախի վերադարձ Ադրբեջանի կազմ, Շուշիի թրքացում: Մի խոսքով՝ եթե հավատալու լինենք Պրոխանովի մեսիջներին, Մոսկվան անելու է ամեն բան՝ Ադրբեջանը տարածաշրջանային գերտերություն դարձնելու համար: Իսկ ո”րն է գինը:

Գինն, անկասկած, մեկն է. Ալիևը պետք է իր մեջ ուժ գտնի ու հակադրվելով Արևմուտքին՝ սկսի վարել ռուսամետ արտաքին քաղաքականություն, մտնի ԵՏՄ և այլն: Ճիշտ է՝ Պրոխանովն անմիջականորեն կարծես ձեռնպահ է մնացել ԵՏՄ-ի անունը տալուց, բայց հաշվի առնելով այն, որ ՌԴ-ի համար ԵՏՄ-ի գաղափարը յուրատեսակ «իդեա ֆիքսի» պես մի բան է դարձել, տրամաբանական է, որ որպես Ադրբեջանի երազանքների կատարման թիվ մեկ նախապայման՝ Կրեմլը հենց այդ երկրի անդամակցություն է դիտարկում ԵՏՄ-ին. Մոսկվան տարբեր առիթներով արդեն մի քանի անգամ հայտարարել է այդ մասին, բայց արժանացել արհամարհանքի:

Ակնհայտ է, սակայն, որ հուսալ, թե Ալիևը կարող է կտրուկ շարժումներ անել Ռուսաստանի ուղղությամբ, ուղղակի անմտություն կլիներ. «Բրիթիշ Փեթրոլիումը» դեռ երկար ճանապարհ ունի անցնելու Փաշաևների ու Ալիևների հետ, ինչն ուղղակի զրոյացնում է Ալիևի՝ մանևրելու հնարավորությունները. Արևմուտքի համար Ադրբեջանում յուրատեսակ գունավոր հեղափոխություն կազմակերպելը կամ Ալիևիների ընտանիքին արևմտյան դատարաններ քարշ տալը տառացիորեն մեկ րոպեի հարց է, ու սա բեղավորը չգիտակցել՝ ուղղակի չի կարող: Իսկ հաշվի առնելով նաև այն, որ ռուսական վերլուծական կենտրոններն ուղղակի չեն կարող այս պարզ ճշմարտությունը չգիտակցել, որքան էլ Պրոխանովն Ադրբեջանը համարի իրեն հարազատ երկիր, պետք է եզրակացնենք, որ իրականում ռուսների համապատասխան քայլերը միտված են մեկ բանի՝ Ալիևի ռազմնատենչությունը զսպելուն. Ռուսաստանի վերահսկողությունից դուրս՝ Անդկովկասում որևիցե գլոբալ պատերազմ չի կարող մղվել. եթե պատերազմ կամ վրեժխնդրություն, ապա միմիայն Կրեմլի անմիջական վերահսկողությամբ. իրավիճակը Մերձավոր արևելքում անչափ զգայուն է, ու Ռուսաստանը չի կարող դա հաշվի չառնել:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված