Պղպեղ. ինչո՞ւ այն պետք է ուտել հաճախ
Հասարակություն
Պղպեղ՝ սա մորմազգիների ընտանիքին պատկանող բույս է (Solanaceae)։
Իսպանիայում սկսեցին մշակել տաքդեղը որպես դեկորատիվ եւ դեղաբույս։ Պտուղները աչքի էին ընկնում կծու, դառը համով եւ ուտելի չէին։ 16-17-րդ դարերում տաքդեղը սկսեցին մշակել եվրոպական մի շարք երկրներում, սակայն առավել լավ արդյունքներ ստացան Հունգարիայի եւ Բուլղարիայի բանջարագործները. նրանց հաջողվեց ստանալ պղպեղի քաղցր տեսակներ, որոնց մեջ քիչ է ալկալոիդ կապսաիցինի պարունակությունը` մոտ 0,03 տոկոս։
Տարվա այս շրջանում ճիշտ ժամանակն է օգտագործել այս բանջարեղենը եւ դա բնական է, քանի որ հենց այս բանջարեղենն է, որ հարուստ է A եւ C վիատմիններով: Այն իր մեջ պարունակում է շաքար, սպիտակուց եւ հանքանյութեր,ուստի այն շատ օգտակար է:
Այս բանջարեղենում առկա կապսաիցինը բարելավում է արյան շրջանառությունը: Բոլորը գիտեն կծու պղպեղի այրող հատկությունների մասին: Պտղին կծվություն է հաղորդում ալկալոիդային կապսաիցին նյութը: Չոր կարմիր պղպեղում մոտ 2 տոկոս կապսաիցին կա:
Կարմիր կծու պղպեղում պարունակվող ալկալոիդները նպաստում են օրգանիզմում սերոտոնինի սինթեզին, ինչի ազդեցությամբ ուրախության զգացողություն է առաջանում: Այս պատճառով կծու պղպեղ օգտագործել խորհուրդ է տրվում ընկճախտի հակում ունեցող մարդկանց: Այս ամենից զատ, արդեն գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ կծու պղպեղը մեղմում է ցավի զգացողությունը: Այն ցավ չզգալու բնական միջոց է։ Այս ամենը կատարվում է չիլի պղպեղի մեջ առկա կապսաիցինի շնորհիվ։
Ի դեպ, կծու պղպեղը օգտակար է նաեւ սրտին, այն նպաստում է էրեկտիլ ֆունկցիայի վերականգմանն ու բարելավմանը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը