Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին՝ շատ բացասական եմ դիտում. Վիգեն Սարգսյան
Քաղաքական
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիվությանը վերջին շրջանում, նշեց, որ հակառակորդի կողմից լարվածության մակարդակի ավելացումը պայմանավորված է ներքին և վերլուծության դժվար ենթարկվող խնդրների համադրմամբ. «Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին՝ շատ բացասական եմ դիտում, որովհետև Ադրբեջանը անկանխատեսելի երկիր է՝ ժողովրդական վերահսկողության մեխանիզմների բացակայության պատճառով, այդ առումով՝ լինի ռուսական զենք, իսրայելական զենք, թուրքական զենք, ցանկացած զենքի մատակարարում նոր ռիսկեր է ստեղծում»։
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու գործընթացին՝ նախարարն ասաց. «Եթե որևէ պաշտոնյա Հայաստանում երբևէ ասի, որ շատ ոգևորված է նրանից, որ ռուսական զենք է հայտնվել Ադրբեջանում, նա անկեղծ չի լինի»:
Խոսելով հայ-ռուսական ռազմական փոխգործակցության մասին՝ նախարարը նշեց, որ ռազմավարական գործընկերության դաշնակցային հարաբերություններով պայմանավորված՝ մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես է ՌԴ-ն մեզ հետ համատեղ ծրագրերն իրականացնում։
Վիգեն Սարգսյանը նաև հավելեց, որ Հայաստանը ստանում է զենք-զինամթերքը եւ այն, ինչ գնում ենք, գնում ենք դաշնակցային սկզբունքով՝ Ռուսաստանի ներքին գներով և դա մեզ համար շատ կարևոր շուկա է զենքի ձեռքբերման համար։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը