Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը գործուղվում են Թբիլիսի Հայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿ Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին․ 22-ամյա որդուն բանակ զորակոչելու հարցը հասել է դատարան Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է ռեկորդին Երևանի ենթակայանի հրդեհի հետ կապված ուշագրավ հետք․ Պետրոսյանը հրապարակել է 1969 թվականի տրանսֆորմատորի լուսանկարը 28 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզում Ձևի համար խաղաղություն է հաստատվել, ամենափոքր պատրվակից պատերազմ կսկսվի Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը Երեկ բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան Գեղամյան Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քննչական խումբ է ձևավորվել Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս Հայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինի 

Ճակատագրական հանդիպում Հռոմում. Սերենա Ուիլյամսը պատմել է Ալեքսիս Օհանյանի հետ իրենց սիրո պատմությունը

Հասարակություն

Հեղինակավոր Vanity Fair ամսագրի օգոստոսի համարը լույս կտեսնի հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի լուսանկարով, ով երեխայի է սպասում Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր հայազգի Ալեքսիս Օհանյանից: Ամսագրում տեղ է գտել հայտնի զույգի սիրային պատմությունը:

Նրանք հանդիպել են 2015 թվականին Հռոմում: Օհանյանն առավոտյան դուրս է եկել հյուրանոցի լողավազանի մոտ նախաճաշելու և նստել է այն սեղանի մոտ, որտեղ թենիսիստուհին իր ընկերների հետ նստած է եղել: Վերջիններս ցանկացել են Օհանյանին քշել այդտեղից և ասել են, թե նրա սեղանի մոտ առնետ կա: Երբ Օհանյանը պատասխանել է, որ չի վախենում կրծողներից, Ուիլյամսը նրան հրավիրել է իրենց մոտ: Միայն այդ ժամանակ Օհանյանը «98 տոկոսով» համոզվել է, որ իր առաջ հայտնի սպորտսմեն է:

Այնուհետև նրանք սկսել են զրուցել, թեպետ Օհանյանը տանել չի կարողացել թենիսը, իսկ Ուլիյամսը ոչինչ չէր լսել աշխարհի ամենահայտնի կայքերից մեկի մասին: Արդյունքում թենիսիստուհին հրավիրել է նրան Հռոմում կայանալիք իր խաղին: Վատ խաղալով հանդերձ՝ Ուիլյամսը հաղթել է և որոշել Օհանյանին հրավիրել «Ռոլան Գարոս»-ի իր խաղերից մեկին: Reddit-ի համահիմնադիրը ենթադրել է, որ հրավերքն արվել է քաղաքավարությունից ելնելով, սակայն ամեն դեպքում որոշել է մեկնել այնտեղ:

Փարիզում Ուիլյամսն ու Օհանյանը եղել են Էյֆելյան աշտարակի մոտ, գնացել են կենդանաբանական այգի, հրուշակեղենի խանութներ: Թենիսիստուհին նկատել է, որ Օհանյանն այն մարդկանցից է, ով ճանապարհորդում է մեկ ուսապարկով և չի կազմում ծրագրեր, իսկ հայտնի հայ գործիչը զգացել է, որ Ուիլյամսի նման հայտնի մարդու համար այդ ամենը նորություն է:

2016 թվականի գարնանը, երբ Օհանյանը հասկացել է, որ ցանկանում է ամուսնանալ Սերենայի հետ, որոշել է առաջարկություն անել Հռոմում, որտեղ ծանոթացել էին: Դրա համար նա ստիպված է եղել խոսել թենիսիստուհու ընկերների հետ, որպեսզի վերջիններս համոզեին նրան թռնել Հռոմ: «Ես տեսա նրա մեջ մի մարդու, հանուն ում ես ցանկանում էի ավելի լավը դառնալ»,- նշել է Ալեքսիսը:

Ուիլյամսը պատմել է, որ արդեն ինքնաթիռում հասկացել է, որ եկել է ժամանակը. «Սերենա, դու 35 տարեկան ես, դու պատրաստ ես, դա այն է, ինչ ուզում ես»: Հռոմում Օհանյանը նրան տարել է այն նույն սեղանի մոտ, որտեղ ծանոթացել էին, ծնկի է եկել ու առաջարկություն է արել:

Երբ Սերենան իմացել է, որ հղի է, կանչել է Օհանյանին Մելբուրն, որտեղ պատրաստվում էր հերթական առաջնությանը: Թենիսիստուհին չի ասել, թե բանն ինչումն է: Օհանյանն էլ կարծել է, թե նրա մոտ առողջական խնդիրներ կան:Երբ Ալեքսիսը եկել է, Ուիլիամսը նրան է տվել մի ծրար, որտեղ դրական արդյունքով հղիության վեց թեստ է եղել:

Ավստրալիայի այդ մրցաշարը թենիսիստուհին ավելի ուշ ավարտել է հաղթանակով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը գործուղվում են ԹբիլիսիՀայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿԳասպարյանը դատի է տվել ՊՆ-ին․ 22-ամյա որդուն բանակ զորակոչելու հարցը հասել է դատարանՄեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է ռեկորդինԵրևանի ենթակայանի հրդեհի հետ կապված ուշագրավ հետք․ Պետրոսյանը հրապարակել է 1969 թվականի տրանսֆորմատորի լուսանկարըՀունգարիայի վարչապետը զրկվել է անձեռնմխելիությունից28 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզումՁևի համար խաղաղություն է հաստատվել, ամենափոքր պատրվակից պատերազմ կսկսվիԳերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունըԵրեկ բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան ԳեղամյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քննչական խումբ է ձևավորվելՏավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամասՄիջազգային կոալիցիան Իրաքում գտնվող ռազմական բազաները հանձնել է երկրի կառավարությանըՀայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինիՉի կարելի տգիտության քարոզ անել՝ անգործությունը հիմնավորելու համար․ Տարոն ՍիմոնյանԲաքվում հայ գերիների «դատավարության» նպատակը ՀՀ դեմ հետագայում իրավական գործընթացներ սկսելն էՄարիա Զախարովա․ «Արևմուտքը հետևողականորեն ոչնչացնում է լրատվամիջոցների բազմակարծությունն ու խոսքի ազատությունը»ԵՄ-ն մտադիր է դիտորդի կարգավիճակով միանալ Սաուդյան Արաբիայի կոալիցիային՝ ընդդեմ հութիներիՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս ՊետրոսյանՉեմ տեսել, որ բանակցություններ վարվեն ու պատանդներ լինեն․ Հրայր ՊալյանԱդրբեջանի թիրախը Հայաստանն է, որ հետո մեղադրեն, թե ՀՀ-ն հանցագործություն է խթանել. ՍիմոնյանԿաթողիկոսը չպիտի՛ հեռանա․ ՔՊ-ին տված քվեն Կաթողիկոսի հեռացման մանդա՞տ էԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը. ԱՆ-ի խորհուրդներըՉենք կարող խոսել տևական խաղաղության մասին, երբ ունենք պատանդներ. Աննա ՄելիքյանՈղբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրաՊետդեպարտամենտը զգուշացրել է Մեծ Բրիտանիայում գտնվող ամերիկյան օբյեկտների համար բարձր ռիսկի մասինՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են 3 անձիԴոնեցկում հարձակման հետևանքով հիվանդանոց է վնասվել․ 4 մարդ է տուժել, այդ թվում՝ 3 երեխաՈւկրաինայի վարչապետը կարծում է, որ ձմեռը դժվար է լինելու երկրի համարՔիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՀովսեփյանՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 28-ի դրությամբԾնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխանFranceinfo. Ֆրանսիան 2022 թվականից ի վեր մարզել է 22,000 ուկրաինացի զինվորականների#ՈՒՂԻՂ․ «Երեք տարի բանտում. Խաղաղությունն ու հայ գերիները» թեմայով քննարկումԿառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններումԺամանցային համերգը սխալ էր, ներողություն ենք խնդրում. Առաջին ալիքԿալլասը պահանջելու է, որ ԵՄ երկրները Կիևին փոխանցեն Patriot հրթիռներԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԵրեք երեխա և կին տուժել են Վորոնեժի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է 254 ԱԹՍ-ի խոցման մասինԻնդոնեզիայում նավաբեկության հետևանքով զոհերի թիվը հասել է 66-իՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտներըՆեթանյահուն հանձնարարել է Էրդողանի դեմ հայց նախապատրաստել Միջազգային քրեական դատարանումPolitico. ԵՄ-ն աշխատում է Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցության ճանապարհային քարտեզների վրաՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղությունՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումԻսրայելում ձերբակալել են 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդունԹրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԹրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Ընտրություններն անցել են առանց միջադեպերի․ ՆԳՆ հայտարարությունը
Ամենադիտված